Վերադառնալ ընթերցարան

369 · 01.09.2018

Հովանավոր` Նեմեց

370 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Վերանում են անցած կյանքիս ջահել օրերը, Ջահելների տեղն են բռնում պառավ նորերը,

(2 անգամ) Մայրամուտի արևն անգութ թակում է դուռս, Սակայն դու դեռ առաջվա պես գալիս ես դուրս։

(Կրկներգ) Ախ, չեմ կարող ես մոռանալ սերն իմ առաջին, Թե մոռանամ, թող հեռանամ, կարոտ մնամ յարիս պաչին, Թե մոռանամ, թող հեռանամ, ձայնդ չհասնի ականջիս, Կարոտ մնամ դեմքիդ ծաղկուն, ու ծիծաղիդ կարկաչին։

Վառվում ահա, հալվում են դեռ կյանքիս մոմերը, Հալվում, մաշվում, ցնդում անհետ կյանքիս օրերը,

(2 անգամ) Կյանքս հիմա մի գունագեղ աշնան մի նկար, Առաջին սեր, ասա, ինչո՞ւ դու նորից եկար։

(Կրկներգ) ցանկալի է 2 անգամ

Խաթուբա Ամեն անգամ, ինչպես առաջին անգամ Երաժշտությունը՝ պստիկ Վաղոյի Հարվածային գործիքներ՝ Փուչոխ Կարո Կլավիշ՝ Կոմպո Լարային՝ Մոցարտ Վլե Հովանավոր՝ Նեմեց

01.09.2018