Վերադառնալ ընթերցարան

370 · 01.09.2018

Սեպտեմբերի մեկ (երգ 43-րդ)

371 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Սեպտեմբերի մեկը նորից է եկել, Խինդ ու ուրախություն բոլորիս բերել, Մենք գնում ենք դպրոց, դպրոց հարազատ, Հագուստներով գույնզգույն, ոճերը ազատ։

Սեպտեմբերի մեկն է, զանգերն են հնչում, Զանգն է հնչում կարկաչուն, դպրոց է կանչում, Մեզ չի հուզում, չի հուզում թռչունների չուն, Մենք էլ ահա թև առած մի փոքրիկ թռչուն։

Վերջին զանգ, վերջին զանգ, վերջին զանգ Վայ քո, արա, ուրիշ երգ էր, ուրիշ երգ էր սա, Սեպտեմբերի մեկն է զանգն է առաջին, Մենք գնում ենք հարազատ դպրոցը կրկին։

Սեպտեմբերի մեկն է, զանգերն են հնչում, Զանգն է հնչում կարկաչուն, դպրոց է կանչում, Մեզ չի հուզում, չի հուզում թռչունների չուն, Մենք էլ ահա թև առած մի փոքրիկ թռչուն։

Թաթա Սիմոնյան Սեպտեմբերի մեկ (երգ 43-րդ)

01.09.2018