Վերադառնալ ընթերցարան

371 · 01.09.2018

Քարավարի

372 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ձեռքերս դողում են մամռոտ քարին, Մատներով նրբորեն շոշափում եմ, Ոտքերս շաղի մեջ ողջ աշխարհի՝ Աշխարհը ափովս մեկ չափում եմ։

Չափում եմ աշխարհի չարն ու բարին, Աշխարհի պղտորը, չորն ու թացը, Օտարն ու հարազատը ողջ աշխարհի, Չարած գործերն ու կարեցածը։

Չափում եմ աշխարհի մութն ու լույսը, Աշխարհի գլուխն ու տակն եմ չափում, Աշխարհեաշխարհի ներսն ու դուրսը, Չափում եմ՝ ով, ինչքան ջանք է թափում։

Չափում եմ․․․ այո, բայց ի՞նչ եմ ուզում, Ի՞նչ գրեմ, ո՞նց գրեմ սերունդներին, Ո՞նց նրանց փոխանցեմ քարի լեզուն, Լեզուն նոր աշխարհի ու հների։

Ձեռքս նուրբ սահում է մամռոտ քարին, Մատներով ներսից մեղմ թակում եմ, - Սերն է ձեզ պակասում էս աշխարհի, - Ասում է քարը լուռ ու փակվում է։

Քարավարի

01.09.2018