Մարդիկ փողոց փակեցին՝ ոռիները լաց եղան, Տխուր իրար նայեցին Քոչն ու Սերժը Սարգսյան: Սերժը ասաց. - Հեռացիր, փրկության էլ ձև չկա․․․ Քոչ ասաց. - Մոռացիր, պիտի Նիկոլն հեռանա։
ՈՒ կանգնեցին նրանք լուռ, անջատման վիշտը հոգում Եվ գլխահակ ու տխուր՝ բարդիների պուրակում:
Իջավ խաղաղ իրիկուն, ստվերները չքացան, Եվ մի հուզիչ լռություն, ու երկու սիրտ քարացան․․․ Սերժը զգում էր ամոթ, Քոչարյանը՝ խոր կսկիծ, Սողոմոնյանն էր աղոտ՝ նրա վշտին կարեկից:
Մոսկվաները խշշացին, ու ֆեյքերը լաց եղան, Մարտի մեկով փակվեցին Քոչն ու Սերժը Սարգսյան:
Արտաշես Գեղամյան Բառադիների պուրակում
12.09.2018