Դուդուկս լարեմ՝ բասերը քոքես, Թե տղամարդ ես՝ գաս ինձ ամոքես, Թե սիրատոչոր բախտս չկիսես՝ Բռնեմ տապալեմ իղձդ մեջլիսում։
Ես ամեն մեկից, բոլորից վեր եմ, Կուզեմ կառուցեմ, կուզեմ կավիրեմ, Թե մտքիս դնեմ, երկինք ու երկիր, Չի փրկի ոչ ոք քեզ իմ պաղ ձեռքից։
Թքեմ ֆեյքերի անդեմ դեմքերին, Ուզում է լինի հարազատ քեռին, Թե տղամարդ են՝ գան բանավեճի, Բռնեմ՝ տիկ համեմ, բուրդ դնեմ մեջին։
Որպես սփոփանք տառապած հոգուս, Փառապանծ ասես ինձ՝ Նառա, դու սուս, Ու ես ջերմագին հալվեմ ձեռքերիդ, Բասերդ խոդ տուր՝ մեռնեմ երգերիդ։
Թե տղամարդ ես՝ եկ ինձ տեր դարձիր․․․
Նաիրա Զուրնաբյան Տաղ տղամարդահեն
17.09.2018