Վերադառնալ ընթերցարան

375 · 22.09.2018

Գաղտնի տեսագևություն

376 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Էդ, ո՞վ դարձավ էդ խև Հայկոն, Որ ինձ ասի՝ սև եմ ես, Իմ պես մեկին, ով Կոտայքում Չունի իր պես լուսերես,

Էդ, ո՞վ դառան դրանք Քայլով՝ Կանգնեն դեմը արքայիս, Չեն իմացե՞լ, որ իմ փայլով, Թե նվիրվեմ պայքարին

Առանց մեր Մեծ Թագավորի, Առանց Մեծն Գագիկի, Մեն մենակս, էդ Հայկոյին, Պատին կտամ էն տիպի,

Որ իր ամբողջ քաղաքական Կարիերոյում նորթուխ, Իր նման սև ու սևական, Տեսած լինի լոկ ածուխ։

Ելեք շուտով, ով Կոտայքի Քաջ մարտիկներ քաջարի, Ելեք լծվեք Ֆեյսբուք կայքի Ձեր անանուն էջերին,

Ելեք շուտով Վահե, Պետրոս, Դաս տանք դրանց հավիտյան, Որ ողջ կյանքում հիշեն հերոս Գերդաստանը Ծառուկյան։

Ցեխ շպրտեք ու աջ ու ձախ, Թող սևանան սևերից, Թող Շիրակից մինչև Արցախ, Մրեն թավշյա խևերին։

Վահե, Պետրոս, Լյուդա, Արման, Ելեք քաջեր նաիրյան, Գովքս արեք, թող իմանան Ով է հրաշք Նաիրան։

հեղ. Վանեցյան և Խաչատրյան Գաղտնի տեսագևություն

22.09.2018