Վերադառնալ ընթերցարան

376 · 22.09.2018

Տաղ անտաղանդի

377 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

․․․Եվ, երբ կար Միհր ու Արամազդ, Գառների կարիք էլ չկար, Ոչ խռիվ, ցիրուցան, ոչ տկար, Այլ ծփուն մի փառքի առագաստ։

․․․Եվ եկավ Անակի որդին, Եվ ուղին երկնային փառքի Հաստատեց՝ նոր ձևի ու կարգի, Որ փրկենք մեր չեղած մորթին։

․․․ԵՎ հետո հարավից ի նշան, Հարակից մեր ճամփան պեղելով, Սանձարձակ ու մոլի փղերով Մեզ բերին կրակ ու ատրուշան։

․․․Եվ հետո պողպատե քանց նիզակ, Ձուլելով խարանաը բերկրանքին, Ցույց տվեց մեզ ճամփան ճիշտ կյանքի, Ցած իջած հյուսիսից մի կազակ:

․․․Եվ այսպես մտածեց իմ հայը․ Որ սիրել ու լինել սիրելի, Դժվար է ամենից ավելի, Թե ուրիշ մի հայ է իր փայը։

22․09․2014

Ես գնում եմ, հեռանում եմ ես այսօր, Իմ հետևից լաց չլինեք սրտագին, Կյանքում հասա ես իմ ամեն փափագին, Իմ հետևից, թե լացեք էլ՝ աչքը չոր։

Ես գնում եմ հեռանում եմ, այսուհետ Վանեցյանն է ձեր Նեմեցը սրտակեր, Խաղերի առքն ու վաճառքը մեր ընկեր Վանեցյանից թաքուն, սակայն՝ դեռ իմ հետ։

Ես գնում եմ հեռանում եմ պայքարից, Ֆուտբոլ կոչվող այս աշխարհից մոգական, Չեմ խառնվում էլ հարցերում գողական, Ինձ հարց չտաք էլ գողական աշխարհից։

Ես գնում եմ՝ հեռանում, բայց անկասկած, Ես եմ մնում ֆուտբոլի մեջ ձեր Մեծը, Ֆուտբոլի մեջ ես ձեր մեծն եմ՝ Նեմեցը, Դե, իհարկե, Վանեցյանին չհաշված։

Ռուբեն Նեմեց Տաղ անտաղանդի

22.09.2018