Հեյ, գիտի, ոնց անցան - գնացին, Հալվեցին ձյունի պես հերվա, Իղձերս ոնց կիսատ մնացին, Չիմացա՝ ոնց փոխվեց ներկան։
Չիմացա՝ ոնց եկավ անգութը, Ոնց փոխեց աշխարհի կարգը, Ոնց եղավ, որ իմ պես հարուստը, Չի կարում վայելի կյանքը։
Հեյ գիտի, աշխարհի մեծերը Իմ հետ մի նկարի համար, Պատվում էին ինձ ու իմ վեցերին՝ Մերկելը, Լուկաշն, Օբաման։
Իսկ հիմա․․․ ինձ ո՞վ է նայում, Ո՞վ է ինձ փափագում տեսնել, Լուկաշն ու Օբաման կայուն Փորձում են Նիկոլին հասնել։
Ախ, Նիկոլ, դու էս ի՞նչ արիր, Քանդեցիր աշխարհս ուղիղ, Կոտրվեր ձեռը էն չարի, Որը քեզ ցույց տվեց ուղին։
Հեյ, գիտի, ոնց անցան - գնացին, Հալվեցին ձյունի պես հերվա, Իղձերս, հույսերս հրածին, Վերացն հաճույք ու բերկրանք։
Չեբուրաշկայի արիան 3 սագեր օպերայից
01.10.2018