Բարին ասենք Ու․․․ որ բարին լինի․․․ Մատռվակի տված մի կաթ գինին Ցայենք՝ բաժին հանենք բոլոր շիրիմներին։ Ներիր․․․ Ներիր, որ քեզ անտեսեցի, Ներիր, որ քո բաժին գինին շպրտեցի տիեզերքի խորքերն անարեգակ։ Ներիր, որ քո բաժին գինու ցողով համակ Տիեզերքը ես ցողեցի, Գուցե, Դա էր բարին։ Բարին ասենք ու թող լինի բարին ․․․
29.09.2018