Վերադառնալ ընթերցարան

384 · 12.10.2018

Կոֆեն առաջ

385 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Հեյ, վախ, ջան, ականջդ կանչի, Մեր հզոր, փառապանծ Վովա, Պիտի քեզ միշտ ոգեկոչի Ադեկվատ աշխարհն էսօրվա։

Թույլերիս պաշտպան ես եղել, Պահել մեր պատիվը բարձր. Շուռնուխ ու Մարալիկ տեղեր՝ Եկ հիմա, տես՝ ինչ է դարձել։

Ուզում եմ, որ հետ գաս նորեն, Գաս, նորեն հետ բերես դիրքդ, Որ նորեն ջազվեով կոֆեն Առնեմ ու թռնեմ ջերմ գիրկդ։

Ուզում եմ քեզ կոֆե դնեմ, Կարոտ եմ քեզ կոֆե դնելուն, Գիշերը չի լինում քնել, Ետ արի, խղճա ինձ՝ քո գերուն։

Առաջվան մեր սերն եմ ուզում, Առաջվա մեր, հարգանք, պատիվը, Ու հիմա բոլորին համոզում, Քարոզում եմ, որ ուրիշ էր քո թիվը։

Ախ, Վովա, Վովչկա, Վլադիմիր, Հետ արի, խնդրում եմ, իմ տեր, Իմ իդեալ, իմ շեֆ, իմ կումիր, Առաջնորդ, ու փարոս դու մեր։

Յան Մալ Կոֆեն առաջ

12.10.2018