Երբ վաղը կարիքդ զգանք, Ոգեղեն պակասը երբ լինի, Կելնենք շիրիմիդ կգանք, Կհեղենք մեռոնի տեղ գինին
Ու կասենք՝ բարև, քեզ Միայնակ, Բարև քեզ, սիրելի մեր Գայլ, Եկել ենք կարծիքդ իմանանք, Խորհրդի կարիք կա, եղբայր։
Ու բազում հարցեր կհնչեն, Բարության, նվիրման մասին, Ապրելու, մեռնելու, խղճի, Մարդկության, աշխարհի, մյուսի․․․
Կխոսենք, կխորհենք անձայն, Ու նորից կհանգենք մտքին, Որ ոչ թե գայլ էիր միայնակ, Միայնակ ազգ էիր դու մի։
Որ մի ողջ ժողովուրդ էիր, Աշխարհի խուլ խորդանոցում, Անթեղված ոգով անվեհեր, Ծնունդի կրակը ծոցում։
Երբ վաղը կրակը պակասի, Ոգեղեն ծարավը երբ զգանք, Լուռ կասենք, - Աշխարհը կսպասի՝ Վեր կացեք, Գայլի մոտ գնանք։
Արայիկ Խանդոյանի հիշատակին
13.10.2018