Խառն ենք, շատ խառը, Անցել է ամառը, Առջևում ձմեռ է, Իսկ մենք դեռ մերը Մեզնով չենք արել՝ Տվել ենք, չենք առել, Խառնել ենք, խառնել, Դառն ենք, դառն ենք, դառը, Խառն ենք, շատ խառը։
Ձմեռը ծանր է, կասեք՝ Կկիսեք մտավախությունս։ Մի շտապեք, սպասեք, Առջևում էլի կա հունիս, Առջևում գարուն կա՝ Նախքան դա, Բայց, չէ, Կառոչէ, Դառը կորիզ ենք դառը, Ու խառն ենք, շատ խառը։
Մայքլ Ջեքսոն Խառը կանաչի
15.10.2018