Վերադառնալ ընթերցարան

38 · 03.12.2014

1931թ․

39 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մի շտապեք բարձրացնել դրոշները հաղթության, Մի շտապեք, շուտ է դեռ, հաղթանակ չէ դա բնավ։ Հաղթանակ չէ, այլ պատրանք՝ որդին դաժան գերության, Որ ծնվել է ձեր կողքին, ձեր հետ մեկտեղ ու կանխավ Ձեր մեջ ցանել տենչանքի մի սերմ՝ փոքրիկ, աննշան, Սերմ, որ աճի, ուռճանա ու ծով դառնա երազի, Երազանքի, իղձերի, ձգտումների, ցանկության։ Մի սերմ՝ նվազ ու նման ծովի մեկ հատ ավազի…

… Ճահիճում ձեր էության, և թվացող անսահման, Սակայն չնչին ու պարփակ հույզերի ձեր պատիճում, Եթե մի օր արթնանա ազատության, հաղթության Տենչն ու թվա, թե սերմն այն ձեր մեջ փթթում է, աճում, Դուք մի հրճվեք, դա բնավ հաղթանակ չէ, այլ պատրանք, Քանզի հատիկն ավազի, եթե փոշի չդառնա, Չի մեծանա, չի աճի։ Մի խաբվեք, դա լոկ անկարգ Հոգու ճիչն է ձեր՝ քնած, որ երբեք չի արթնանա։

03.12.2014

Ինչո՞ւ չես գրում հայատառ... Ես երգ եմ հյուսում քեզ համար. Հոնքերդ հպարտ ու կամար, Ինչո՞ւ չես գրում հայատառ։

Ողջ էջդ արև է ու ամառ, Հայկաշեն տաճարները հայոց, Հայկից են աչքերը քո բոց, Ինչո՞ւ չես գրում հայատառ։

Լայքում ես պոստերս խանդավառ՝ Ես խորթ չեմ, օտար քո հոգուն, Կենսաբեր Արաքսն ես լայնահուն. Ինչո՞ւ չես գրում հայատառ։

Թե կուզես դնեմ, տառաշար, Կամ քաշեմ հայկական ֆոնտեր, Լանջերդ ոսկեհաս արտեր, Ինչո՞ւ չես գրում հայատառ։

Ծաղկազարդ, տրնդեզ, վարդավառ, Նուրբ Շորորն ու Լորկեդ վայելեմ, Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝ Ինչո՞ւ չես գրում հայատառ։

Վինդրուս, Անդրոիդ, Այոս, Ամենը «արմենիան լենգուիջ», Աշխատիր քո վրա մի քիչ, Մի խեղիր դու լեզուն հայոց։

Նաիրի Զարյան Մի՛ կիրիլիցա, և ոչ էլ լատինիցա

1931թ․

03.12.2016