Կուզեի մի պոեմ գրեմ, Կամ, ասենք, մի փոքրիկ բալլադ, Նստեմ ու մի սոնետ ձոնեմ, Կամ գոնե մի թեթև քառյակ։
Բայց անտեր Ֆեյսբուքը բանում, Ընկնում եմ լայքելու հետևից, Սրտիկում ու մեկնաբանում, Փոստեր եմ անում թեթևից,
Իսկ սոնետ, բալլադ ու պոեմ, Մնում են տասներորդ պլանում․․․ Բայց, ոչինչ, կյանքեր, հըմո եմ Աղ անեմ ֆեյսբուքի փլավին։
Արմեն Աշոտյան Տաղ աղամանի
04.11.2018