Ասա, Աստված, ինչո՞ւ, դուռս դու ծեծցիր, Ետ կանչեցիր մթին աղջամուղջին, Ինչո՞ւ, որդիներդ այսօր ինձ մերժեցին, Անարգեցին ինչպես մղձավանջի։
Ասա, Աստված, միթե՞ քիչ էր տառապանքս, Որ երգերիս միջով տարեծեցի, Որոշեցիր, որ տամ պիտի վերջին պա՞րտքս, Ու նո՞ր լքեմ կյանքը եղերածին։
Անտեսեցիր լացս, կոչս աղիողորմ, Որ հղեցի առ քեզ ու առ մարդիկ, Ոգեղենի քաղցը, անպատիժ չի թողնում՝ Այսօր ծիլ է տվել տասնապատիկ։
Ասա, ինչո՞ւ, Աստված, դուռս դու ծեծեցիր․․․ Ինչո՞ւ հաղորդ եղա ես քո կանչին:
Արթուր Մեսչյան Որ մեղքիս համար դարձա Երևանի գլխավոր ճարտարապետ
21.10.2018