Վերադառնալ ընթերցարան

401 · 29.11.2018

Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ էի` ես, գրականագետ դոդիստ Գուրգեն Թայֆաբազյանը։ Մինչ նոր հանդիպում։

402 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Գագիկ թագավորը նոր չի Հայոց աշխարհում, նա եղել է դեռևս Սասունցի Դավթից առաջ։

Այռուծածին հայ թագավոր, Փառքդ անմար ու անհաս, Ողջ Կոտայքին եղար քավոր, Եղար օգնող, հարահաս։

Այս տողերով շրջիկ երաժիշտը պատմում է Մեծն թագավոր Գագիկ երկրորդի պատմությունը։ Նա ավետում է մեզ, թե որքան բարի ու մեծահոգի է սույն անձնավորությունը, որը բազմաթիվ բարերարություններ է կատարել իր հպատակների շրջանում։

Բելառուսի դուքսը ղանջղ, Թե ուզենա քեզ հասնի, Մեծ պատառը՝ իր ականջը, Մենք կթողնենք տհասի։

Հեղինակը ակնարկում է արտաքին հարաբերություններում թագավորի ձեռքբերումների և մեծամեծ գործերի մասին։ Ամենայն հավանականությամբ տաղի մեջ խոսքը գնում է Բելառուսի նախագահներից մեկի մասին։ Ու քանի որ Բելառուսը ընդամենը մեկ նախագահ է ունեցել, կարող ենք վստահորեն պնդել, որ խոսքը գնում է հենց Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին։ Ինչևէ, տաղասացը ասես լարվածություն է զգում նրանց հարաբերություններում, և թվում է, թե նա ցանկանում է ընդգծել Գագիկ թագավորի առավելությունը այդ ներքին պայքարում։

Առյուծածին մեր հայր արքա, Մեր մեծանուն հայորդի, Փառավորվի փառքդ այնքան, Որ անցնի քո հաջորդին։

Այս քառատողում երգիչ փառաբանելով արքային, միևնույն ժամանակ մտահոգվում է նրա հաջորդ սերունդներով։ Ասես թե, վստահություն չկա, որ հաջորդները կգտնվեն նույնքան շնորհալի, որքան որ ինքը՝ թագավորը, և այդ պատճառով ցանկանում է, որ թագավորի փառքը կոմպենսացնի հաջորդների բացերը։

Եվ ուրեմն, ես՝ առ Սերդ, Առ Փրկիչ երկնային, Աղոթում եմ, որ խոսքերդ Մարդկանց եռանդ, ուժ տային։

Այս քառատողում հստակ ընդգծված է, որ երգիչ ԲՀԿ-ական է։ Նա դիմում է իր տիրոջը՝ Գագիկ թագավորին, որպեսզի նա իր խորհուրդներով և ֆինանսավորմամբ օգնի իր հպատակներին, ինչ մինչև հիմա էլ շատ լավ կատարում է ազգափրկիչ արքան։

Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ էի՝ ես, գրականագետ դոդիստ Գուրգեն Թայֆաբազյանը։ Մինչ նոր հանդիպում։

29.11.2018