- պարոն Փաշինյան, ինչո՞ւ որոշեցիք երթով շրջել Երևանում։ - Գիտե՞ք, ազատությունը այն է, երբ մարդ ազատ է անելու այն՝ ինչ իր մոտ ամենից լավ է ստացվում։ Հուսով եմ, դուք չեք մտածում, որ ես վատ քայլող եմ։ - Իսկ ինչո՞ւ հատկապես այսօր, արդյո՞ք սա քարոզարշավից առաջ քարոզարշավ չէ։ - Տեսեք. մենք որոշել էինք, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ապա մենք հաջորդ օրը պիտի երթ կազմակերպենք։ Ինչպես հիշում եք, նա հանրապետական խունտային հատուկ իր գործելաոճով հրաժարական տվեց ապրիլի 23-ին, այդպիսով տապալելով մեր Ապրիլի 24-ի երթը, քանի որ ապրիլի 24-ին եղեռնի զոհերի հիշատակի հարգանքի երթն էր։ Եվ մենք ստիպված մեր այս երթը տեղափոխեցինք նոյեմբերի 24։ Սա քարոզարշավ չէ, մենք ամփոփում ենք 2018 թվականի մարտին սկսված մեր «Քայլ արա, մերժիր Սերժին» միջոցառումների շարքը։ - Ձեր օպոնենտները ասում են, որ սա ժողովրդավարության առումով նահանջ է։ - Նայեք. Երթերի, հավաքների ազատությունը ժողովրդավարության կարևորագույն ցուցիչներից են և այսօր, այս երթով մենք ապացուցում ենք, որ նոր Հայաստանում ժողովրդավարությունը իր պիկի վրա է՝ երբ ցանկացած քաղաքացի իրավունք ունի երթ անելու։ - Այսինքն դուք երթը անց եք կացնում, ոչ որպես վարչապետի պաշտոնակատա՞ր - Իհարկե, ոչ․․․ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի
- Դուք ասել էիք, որ նոր Հայաստանում թիկնազորներով շրջողներ չեն լինելու։ Ի՞նչ եք կարծում արդարացված է արդյոք այն, որ դուք հիմա շրջում եք որպես քաղաքացի, բայց ձեզ ուղեկցում է ձեր թիկնազորը։ - Իսկ, ո՞վ է ասել, որ ես շրջում եմ թիկնազորով։ Ես շրջում եմ իմ թիմի, իմ ժողովրդի հետ՝ որպես քաղաքացի, իսկ անվտանգության աշխատակիցները պահպանում են, ոչ թե իմ անվտանգությունը, այլ վարչապետի և կառավարության պաշտոնակատարների։ - պարոն Փաշինյան, վերջին հարցը. Այս տարիների ընթացքում, ո՞րն է ըստ ձեզ Հայաստանի Հանրապետության ամենամեծ ձեռքբերումը։ - Ձեռքբերումները, իհարկե, շատ են, բայց ես դրանցից կառանձնացնեի հատկապես երկուսը, դրանք են՝ երթերի և հավաքների ազատությունը, այն է՝ ժողովրդավարությունը, և, իհարկե, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, որը մինչ օրս մեծ հաջողություններ է գրանցում։ Ինչպես գիտեք, ժամանակին մենք բացահայտեցինք մի դեպք, երբ այստեղից ոչ հեռու գտնվող մի բանկում, նախկին պաշտոնյաներից մեկի շատ մոտ հարազատի հաշվեհամարին գտանք շուրջ 30 մլն դոլար գումար։ Մենք հիմա աշխատանքներ ենք տանում այդ գումարները վերադարձնելու պետությանը և ուղղելու այն տնտեսության զարգացմանը։ - Շնորհակալություն, պարոն Փաշինյան․․․ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ում կազմակերպած երթը այս պահին անցնում է Երևանի տարբեր վարչական շրջաններով։ Հիշեցնեմ, որ երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փոշինյանի կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկին, և այսօր՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ը, օրը՝ ուրբաթ, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ոչ աշխատանքային օր։
Karlen Aslanyan-ն Նիկոլ Փաշինյանի անվան՝ նախկին Լենինգրադյան, փողոցից հատուկ Ազատություն ռադիոկայանի համար
24.11.2018