Մտահո՞գ ես՝ եկ փարատեմ, Կիսեմ ցավերդ բոլոր, Կյանքիդ մեռնեմ, ցավդ տանեմ, Լինեմ ոտքիդ տակի շոր։
Կրկներգ Մտահոգ ես՝ ձայնդ տուր մեզ, Ձայնդ տուր մեզ՝ ընտրվենք, Էլ առաջվա պնակալեզ Քըրեածին թայֆան չենք։
Սևացրել եմ հույսերդ սին, Նսեմացրել փառքդ փուջ, Մտահո՞գ ես՝ եկ, իմ լուսին, Ցավդ կիսեմ անտրտունջ։
կրկներգ ․․․
Մտահո՞գ ես՝ ես, էլ, ես էլ, Մտահոգ եմ քեզնից շատ, Ինչեր ասես, որ չեմ տեսել, Բայց չեմ եղել էսպես վատ։
կրկներգ ․․․
Բայց չեմ եղել էսպես անճար, Նսեմացված էսպես փիս, Մտահո՞գ ես՝ եկ, մինուճար, Եկ ձայնդ տուր նվաստիս։
Խոսք՝ Արմեն Աշոտյան Երաժշտություն՝ Էդուարդ Շարմազանով Մենակատար՝ Վիգեն Սարգսյան Ձևավորումը՝ Մենուա Հարությունյան Ժող գործիքներ՝ Արտաշես Գեղամյան Ուղեկցում է՝ հանրապետական երգչախումբը
22.11.2018