Տիեզերքը գույն, տիեզերքը երգ, Տիեզերքը լույս, տիեզերքը սեր․․․ Ծնվում, մեռնում ենք ոչ մի տեղ, երբեք, Ամեն մեկիս մեջ մի-մի տիեզերք։
Տիեզերքն անծա՜յր, տիեզերքն աղե՜ղ, Տիեզերքը հա՜րթ, թիեզերքը թե՜ք․․․ Էս անծայրի մեջ մենք իրարից նեղ՝ Ինչ է չենք ճարում մի ծվարի տեղ։
Ու իրարից նեղ, իրարից խռով, Ոչ մարդաշնորհք, ոչ էն է գազան, Դարեդար եկող վեճով ու կռվով, Ճամփա ենք հարթում դեպի գերեզման։
22․11․2015թ
Ես վախենում եմ մենությունից, Անիմաստության իմաստից, Բովանդակությունից, էությունից, Ես վախենում եմ ինձանից։ Կիսակառույցիս թերությունից, Կցակառույցիս Բարձրյալից, Անէությունից իմաստալից, Անիմաստությունից անցյալի, Ու ածանցյալին գերությունից, Ու էականի ածանցից։ Ես վախենում եմ գերությունից, Ինքնագերության ցնծանքից, Ներքին քաոսից, անտերությունից, Ինքս իմ առաջ քծնանքից։ Ես վախենում եմ մենությունից, Ես վախենում եմ ինձանից։
Ջորդանո Բրունո Խարույկիս շուրջ
22.11.2018