Աջս քաշեմ, պոչս քաշեմ, Քոչս կապեմ ու հայդե՛, Գնամ, գտնեմ ես մի տաք տեղ, Մի չոր, տաք տեղ ես գտնեմ։
Անձայն, անձուկ մի տեղ մտած, Հեռու շառից, փորձանքից, Աջս քաշած, պոչս քաշած՝ Անլուր կյանքի հորձանքից,
Ապրեմ, ուրախ, ապրեմ զվարթ, Ապրեմ երկար, մեկուսի, Թեկուզ լինի դա լծի տակ, Թուրք, պարսիկի կամ ռուսի։
Ի՞նչ հայրենիք, ի՞նչ ազգ ու ցեղ, Բարեկամներ չարախինդ, Տաք տեղ լինի, ճաշդ՝ համեղ, Սա է կյանքը ճշմարիտ։
Աջս քաշեմ, պոչս քաշեմ, Քոչս կապեմ ու գնամ, Գնամ, գտնեմ ես մի տաք տեղ, Հաց վաստակեմ, բազմանամ։
Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով Ռաջ Կապուր «Ապազգային թափառաշրջիկ» (1951)
05.12.2014