Վերադառնալ ընթերցարան

41 · 07.12.2014

Հիմա ես Գարուն եմ դավանում

42 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Բացվեցին դժոխքի դռները, Ու լուսը մարեց խավարում: Գլուխը կորցրած նենգ Նեռը Երկիրս դարձրեց քավարան:

Մհերի վերցրած ողջ բեռը Խեղճ ազգիս ուսերին մնաց: Բացվեցին դժոխքի դռները՝ Երկիրս ձեռքիցս գնաց:

Անիծվի, անիծվի այն օրը, Երբ եղավ դժոխք ու դրախտ, Երբ ազգս անեծքից վախվորած Խեղճացավ՝ էլ չեղավ խրոխտ:

Երբ հեզը ու զոհը՝ հերոս, Իսկ քաջը դավաճան դարձավ, Երբ Կյանքը մեզ չեղավ փարոս, Մահվանը կանգնեցրիք արձան։

Բացվեցին դռները դժոխքի, Ու լուսը մարեց խավարում... Ցավերս դրել եմ մի կողքի, Հիմա ես Գարուն եմ դավանում։

07.12.2014