Վերադառնալ ընթերցարան

42 · 08.12.2014

Ես քո ապագան, օրն եմ քո գալիք

43 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Լուսնյակը հալվեց ու լցվեց ափսես Մեղրամոմի պես։

Դու արդեն չկաս, Իսկ ես անցյալն եմ, որ դեռ պիտի գամ։ Որ, պիտի որ գամ։

Չկամ․․․ Դու չկաս, Ու որպես վկա Լուսինն է սառած մեղրամոմի պես․․․

Մի օր կգտնես շողը որպես սեր, Բայց ես ծիածան կլինեմ արդեն, կամ․․․ Հալված լուսին, կամ լուսնի ափսե։

08.12.2014

Երկինքներից մի օր իջավ Փետրամուշտակ Մի հրեշտակ, Ասաց՝ բավ է լինես միջակ, Գրիր արձակ Ու համարձակ։

Երգիր,- ասաց,- դու աջ ու ձախ, Ճիչը հոգու Քո անհագուրդ, Ու միշտ եղիր նախահարձակ: Քոնն է,- ասաց,- Դարը անսանձ։

Խելակորույս՝ մատիտ, գրիչ Տետրեր առա Երկինք թռա։ Բայց հոգսը՝ շատ, տաղանդը՝ քիչ․ Նորից իջա, Դարձա միջակ։

08.12.2014

Ուստա Դուրստա (ըստ համանուն վեպի)

Դու՛, Որ անցած ես, Անէացած ես. Անցյալ ես, Սակայն հուշ չես, այլ պատրանք:

Լույս չես ու գորով, Այլ մի սև խոռոչ, Անսահման ձգող, Անխուսափելի մահվան պես... անկյանք:

Ե՛ս, Որ ներկան եմ, Գոյ եմ, առկա եմ: Մի առարկա եմ, Իր եմ քո ձեռքում ու մի խաղալիք:

Բայց... սեր եմ ես խենթ, Սեր աննախադեպ… Եվ, գուցե անպետք Ես քո ապագան, օրն եմ քո գալիք։

08.12.2014