- Պարոն Քոչարյան, իսկ ամենաշատը ո՞ր գիրքն եք սիրում գրել։ - Իմ կյանքի պատմությունը ռուսերեն։ - Իսկ ինչո՞ւ ռուսերեն - Որպեսզի ռուս ժողովուրդը իմանա և հիշի իմ կատարած մեծ գործերի մասին։ - Բայց դուք Հայաստանի նախագահն եք եղել - Այո, ես եղել եմ Հայաստանի նախագահը, և դրա մասին պիտի հարյուր հիսուն միլիոն ռուս ժողովուրդը իմանա։ - Իսկ չինացիները մեկ ու կես միլիարդ են, հնարավո՞ր է, որ ձեր հաջորդ գիրքը չինարեն լինի։ - Բայց, ներողություն, Չինացիների նախագահը Պուծինը չի։ - Այսինքն դուք գրել եք, ինչ որ տեղ նաև Վլադիմիր Պուտինի՞ համար։ - Պուծինը մեր նախագահն է․․․ Ռուսաստանում ապրող երկու միլիոն հայերիս նախագահն է, և նաև իմ ընկերն է։ - Ի՞նչ եք կարծում, եթե վաղը Վլադիմիր Պուտինը կորցնի իր իշխանությունը, նա կշարունակի՞ լինել ձեր ընկերը։ - Այո, մենք կմնանք ընկերներ, գուցե խուցընկերներ։ - Որը կլինի ձեր ամենասիրած հաջորդ գիրքը, որ կգրեք։ - Այն կլինի բանտային նոթեր։ Ես արդեն բավական նյութ եմ հավաքել։ Կարծում եմ շուտով կհրապարակեմ։ - Եվ որպես վերջին հարց՝ որն էլ ձեր ամենաբաղձալի երազանքը։ - Դա ի՞նչ ա - Мечта-ն - Դա հասկացա, էն մյուսը՝ «բաղեղապանծալի» - «Самая заветная мечта» - Да, есть у меня заветная мечта, есть у меня сокровенная мечта. Я мечтаю о ссылке. Чтоб меня изгнали в Россию, депортировали, выслали. Աքսորեն, հասկանո՞ւմ եք։ - Այո, հասկանում եմ, հանգիստ վեր ընկեք տեղներդ։ Սիրելը ընթերցող, հիշեցնեմ, որ այսօր 2019 թվականի հունվարի երեսունմեկ է, և ձեր հետ էր «Հայկական Ժամանակի» խմբագիր, լրագրող Աննա Հակոբյանը, Նուբարաշեն ՔԿՀ, 0038 խցից։
ՀԺ Թարմ լուր ամենօր
31.01.2019