Վերադառնալ ընթերցարան

410 · 28.01.2019

Գրի առավ ադյուտանտ Գարեգին Միսկարյանը Գյումրվա խաշի սեղանի շուրջ պարոն Ալեքսան Արզումանյանի պատմածից

411 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Բանակ ասիք՝ հիշեցի։ Մայիսի վերջերն էր։ Բեռլին էինք։ Ես էի, Ստալինն էր, Ժուկովն էր․․․ լավ չեմ հիշում, կարծեմ Բաղրամյանն էլ կար։ Արդեն կեսօր էր ու առավոտից մի կտոր հաց չէինք կերել։ Բայց սայուզնիկները էնպես էին ռմբակոծել, որ էդ անտերը, ողջ Բեռլինում մի հատ նորմալ օբյեկտ չէր մնացել։ Բախտներս բերեց Ռայխստագի ճաշարանը բաց էր։

Մտանք ներս, նստեցինք մի ֆրաու մոտեցավ, թե՝ ի՞նչ կկամենա՞ք։ Ես էլ ասի կատակ անեմ՝ խաշ ուզեցի։ Էս ֆրաուն, թե՝ сию минуту: Սա որ գնաց խաշի հետևից, ասի, մի հատ Առաջնորդին հարցնեմ, մարդ է կարող է խաշ չուզի։ Ասի. - Իոսիֆ Վիսարիոնովիչ, խաշի հետ ո՞նց ես։ Ասաց. - Դառագոյ, Գուրգեն Սմբատիչ, հո առաջին անգամ չենք իրար հետ խաշ ուտում, որ հարցնում եք։ Հիշեցի, որ մի անգամ էլ իրա դաչայում ենք խաշ կերել։ - Հա, ասի, հիշեցի, Իոսիֆ Վիսարիոնովիչ, հիշեցի, ձեր դաչայում էլ ենք կերել։ Էն, որ սխտորն էլ վերջացել էր, աղախինը գնաց հարևանից սխտոր բերեց։ Ո՞նց չեմ հիշում։

Մինչև մենք զրուցում էինք, ֆրաուն խաշը բերեց։ Լավաշ, բողկ, թթու, բան․․․ ամեն ինչ բերեց։ Սպասում ենք գդալ չի բերել ու չի բերում։ Կանչեցի, ասի. - Ֆրաու Գրիզելդա, խնդրում եմ մեր համար մեկական գդալ էլ բերեք։ Ֆռռաց, թե. - Կներեք, հարգարժան Գուրգեն Սմբատիչ, բայց ձեր երկրում խաշը մատներով են ուտում։ Խնդրում եմ ավանդույթները պահպանեք։ Էդտեղ Առաջնորդը, թե. - Ճիշտ բան է ասում ֆրաուն, Գուրգեն Սմբատիչ, չնեղանաք, բայց եկեք պահպանենք ազգային ավանդույթները։

Էհ․․․Լավ օր էր․․․

Գուգեն Սմբատիչ Գրի առավ ադյուտանտ Գարեգին Միսկարյանը Գյումրվա խաշի սեղանի շուրջ պարոն Ալեքսան Արզումանյանի պատմածից

28.01.2019