Վերադառնալ ընթերցարան

409 · 19.01.2019

Տաղ հինդու

410 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Էսօր երկու հնդիկ տեսա Վրացական փողոցում, Մեկը մեկից ընտիր փեսա, Չքնաղագույն փեսացու։

Մեկը ասես լիներ Ջիմին, Իսկ մյուսը Խանը Ռաջ։ Մտածում եմ, էսպես հիմի՝ Մեզնից առաջ, մեր առաջ,

Քանի՞ հնդիկ սիրեց հայը, Քանի՞ հդկյո դերասան, Քանի՞ հնդիկ սամուրայի Գիրկը մնաց երազանք։

Թեժ սեզոնին հնդկականի, Հերթերի մեջ հեշտագին Քանի՞ հնդիկ դերասանի Սիրահարվեց քանի՞ կին։

Էսպես միտքս ցաք ու ցրիվ՝ Հնդիկների հարցի շուրջ, Կանգնած էի հոգիս խռիվ, Ձերքիս ղարսի մի բրդուջ,

Մեկ էլ կողքից երկու աղջիկ, Երկու չքնաղ հայուհի, Մեկը մեկին, թե բա, - Աղջի, Էս կողմ նայի, Հայկուհի,

Սրա ձեռքի ղարսին նայի, Էս հնդիկի բրդուճին. Լավ է մենակ ես մնայի, Քան սրանց պես սև քուչին

Ինձ կնության առներ մոտը, Տաներ հետը Հնդկաստան։ - Աստված կտրի սրանց հոտը, Զուտ լցվել են Հայաստան, -

Ասաց մյուսն, ու անխնա Թարս խեթեցին երեքիս․․․ Էսօր մի քիչ հնդիկ եղա․․․ Բայց թքեցին երեսիս․․․

Ջևահարլալ Ներում Տաղ հինդու

19.01.2019