Ժողով արին մի օր մի տեղ, Ծածուկ մի տեղ, աչքից հեռու, Հայոց երկրի պայծառ այրերն՝ Անվանիները կարկառուն։
Ժողով արին շատ կարևոր Մտքեր տվին, մտքեր առան, Գրող, տերտեր, պատգամավոր, Գիտնական ու վաճառական,
Ամեն մեկը իր խոսքն ասաց, Ամեն մեկը բերեց մի թեզ, Թե, այ մի տեղ դարեր առաջ, Դեպք է եղել էսպես-էսպես,
Իրավիճակ սրան մոտիկ, Մեր պատմական ուղուց, շարքից, Պրպտել են այնժամ մարդիկ, Ելք են գտել այդ վիճակից։
Խոսք ասացին, ականջ արին՝ Որ անջատեն թացը չորից, Գտնեն ակունքը պատճառի, Դուրս գան էդ սև անտակ հորից։
Մեղավորը գտնեն ով է, Որ պետություն չեն կառուցում, Որ ողջ երկրով ու ազգովի Օրվա հացի հարց են լուծում։
Գուցե չարքաշ ժողովուրդը, Գյուղացին կամ քաղաքացին, Օտարների վատ խորհուրդը, Կամ հենց, թեկուզ, եկեղեցին։
Կամ հարուստը՝ որ հարուստ է, Կամ աղքատը՝ խելքից աղքատ, Պատերազմի մեծ կորուստը, Կամ էլ գուցե եղեռն ու ջարդ։
Ժողով արին երկար-բարակ, Անքուն աչքով չուր լուսաբաց, Վերջը եղավ մի մեծ կոնդակ, Ուղղված համայն ազգին հայոց։
Բայց քանի որ ըստ ժողովի, Ազգը չուներ լուրջ գիտելիք, Ու կայացած ժողովրդի Հատկանիշներ ու հատուկ միտք,
Այդ կոնդակի երկրորդ կետով Որոշվեց, որ թուղթն այդ Վերին Ոչ թե հիմա պիտ ընթերցեն, Այլ պիտ թողնեն սերունդներին։
Ու այդպես էլ մարդ չիմացավ, Որ ժողով է եղել՝ քիչ էր, Դեռ ժողովում ծածուկ անցած Ծնվել են նոր ազգփրկիչներ։
Ժողովի ժողովը և թարս աճած խիարի կողովը 14․01․2016թ
Աշխարհըս մե փանջարա է, - ճաղերումեն բեզարիլ իմ. Մըտիկ տըվողին խուցի միջում, - դաղերումեն բեզարիլ իմ. Էրեգ լավ էր կանց վուր էսօր, - վաղերումեն բեզարիլ իմ. Մարթ թամաշա է էս Նիկոլըն, - խաղերումեն բեզարիլ իմ:
Նիկոլըն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ- քարով. Լավ մարթն էն է' գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով. Աշխարըս մեզ մընալու չէ' իմաստնասիրաց խաբարով. - Գուզիմ թըռչի բըլբուլի պես, - բանտերումեն բեզարիլ իմ:
Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն' Աստըձու ձիռումըն հիշտ է բերթի խուցըն ելումուտըն. Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում' շատացիլ է ֆուցըն սուտըն. Քըսան միլիարդըն ում տի պահ տամ, - նառերումն բեզարիլ իմ:
Քոչարյանըն ասաց' դարդըս կանց մե ճարըն շատացիլ է. Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է. Բըլղուրի պես էնդուր գու լամ' թշիս խալըն շատացիլ է. Չի՛ն թող անում ռադս քաշիմ, - սուդերումն բեզարիլ իմ:
Ռ. Քոչարյան Բերթի բիթը 2- րդ հատոր (հայալեզու)
13.01.2019