Այրին այրվում է։ Տանը ծուխ է։ Վայրագույրերն ալվան բոցի բռնել են դուռն ու լուսամուտը։ Այրին այրվում է բազմոցին։
Վառվող տողերն այս մեղավոր են, որ ձեզ տանում են մի սենյակ, որտեղ այրին հրի կտոր է, վառվող բազմոց է, վառվող լաթ։
«Այրին այրվել է».. և սա լոկ լուր է, Լրահոսում լուռ չքացավ։ Իհարկե, լուրն այդ շատ անդուր է, բայց այն լոկ լուր էր․․․ հնացավ․․․
Ունբերտո Օ' ղորմի Լուր
12.01.2019