Վերադառնալ ընթերցարան

415 · 18.03.2019

Բյուզանդիոն

416 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

*** 1 գլուխ

Մատուցողը սևուկ, բոյով, աղջիկ էր. - Կներեք, Կովկասից եք։ - Այո, դո՞ւք էլ։ - Չէ, ես ուկրաինուհի եմ, հայրս է Օսեթիայից, օս է։ - Դե ուրեմն դուք էլ եք Կովկասից - Չէ․․․ երևի․․․ չգիտեմ․․․ չէ, ես ուկրաինացի եմ․․․ կներեք, պիտի գնամ․․․ հիմա կբերեմ ձեր պատվերը։

*** 2 գլուխ

- Քենիս երկրորդ աղջիկը ունեցավ - Օ՜, շնորհավորանքներս։ Վերջը մուսնացավ․․․ - Չէ՛ - Ի՞նչ - Ի՞նչ «ինչ» - Ի՞նչ «չէ» - Չամուսնացավ - Հա՜, չամուսնացա՜վ - Ըհը - Բայց աղջիկ ունեցավ - Երկրորդը - Հայրը գիտե՞ք ով է - Չէ, դե, ինչ կարևոր է, մեկ է առաջինի նման միայնակ է մեծացնելու։ - Հա, էդ էլ կա․․․ - Կարծում ենք կամ Ադրբեջանցի է կամ հայ, որովհետև էդ ընթացքում մի ադրբեջանցու հետ հարաբերությունները խզեց ու սկսեց հանդիպել մի հայի հետ։ Երեխան էլ սևուկ է․․․ հաստատ խախոլ չի․․․ - Երեխա՞ն - Չէ, երեխան իհարկե խախոլ է․․․ հա՛յրը․․․ կամ հայ է, կամ ադրբեջանցի․․․ - Կարևորը, որ առողջ երեխա լինի - Ըհը․․․ - Իսկ առաջինի՞ հայրը։ Կարո՞ղ է պարզվի, որ առաջինի հայրն էլ էր կամ հայ, կամ ադրբեջանցի ու հիմա երկու քույրերից՝ մեկը հայ լինի, մյուսը ադրբեջանցի․․․ - Չէ, քենուս ասելով, առաջինի հայրը իր կոլեգաներից է՝ վարչական դատարանի դատավոր։ Հաստատ մերոնցից է՝ խախոլ․․․բայց, եթե նույնիսկ էդպես լիներ, մեկ է՝ երկուսն էլ ուկրաինացի են, ի՞նչ տարբերություն, թե ով են հայրերը․․․

Փարթոս Բյուզանդ Բյուզանդիոն

18.03.2019