Լռել են սարերը, Լռել են ձորերը, Ձայնները կտրել են բոլորը, Վեր ընկել տեղները խելոք․․․ Ու հիմա անելիք չկա, Արևելքը խառն է շատ հիմա, Ու հիմա ասելք չունենք էլ, իրոք․․․ Պայծառ էր լուսավոր օրը, Տարին էլ պայծառ էր՝ նորը։ Բայց հինը, հները, բոլորը Հետ բերին, հետ եկան հերթով, Հետ բերին, հետ եկան, Աներձագ ու եգան․․․ Ու Եվան, ու Եվան եկավ․․․ Պարերով սրտաբուխ, հոգեթով։
Վախերի, ահերի գերի, Գերին էր Գարեգինը վերին Սարահարթից վերև՝ սարերի, Ձորեի՝ սարահարթից ցածր։ Ապրում էր բոլորից նա ջոկ, Սարերի, ձորերի միջև, Ու կյանքում, ոչ ձորն էր իջել, Ոչ ելել սարերը բարձր։
Անցած էր․․․ Քո սեթևեթանքի, Ապրած ու չապրածի, վարքի, Համը ու բույրը տռփանքի, Հույզերի՝ կյանքի՝ սարահարթում է։ Ոչ վեր ենք բոլորից, Ոչ բոլորից ցածր․․․ Ու դրա մեջ է քաղցր, Քաղցր համը, բույրը․․․ թույնը, որ համահարթում է:
Պարզի մեջ հանճարեղն է դրված, Հանճարեղի մեջ դրված է պարզը, Ու ինչքան, որ այն ծամծմված՝ Այնքան անտանելի է հարցը․․․ Կոշիկի գունավոր թելերից՝ ի՞նչ պարան․․․ Կոշիկիդ հետքերի հետևից ո՞ւր տարան Մտքերդ․․․ Նայում եմ ոտքերիդ՝ չկան, Կոշիկներն են միայն հուսահատ․․․ Քայլել են․․․Որտեղից և ուր՝ Հետքերը ջնջված են, Գունավոր թելերին՝ սև մուր․․․ Գույները խամրել են․․․ Սարահարթում վաղուց չեր եղել գարուն, Սարահարթում վաղուց աշուն էր․․․ Ու հանկարծ՝ կոշիկի գունավոր թելեր․․․
Քայլում եմ՝ թելերի հետևից․․․ Հևիհև, սրտաթել՝ անդունդի բերանով, Մեկ ձորն եմ գլորվում, վերևից, Մեկ ընկնում սարերի կատարը, Մեկ թավուտ անտառը՝ գոռալով։
Վախերը ուտում են ահա՝ կոշիկիդ գունավոր թելերը․․․ Քայլելը դառնում է ծանր, Գալյերը դառնում են իրական ու մանրախնդիր, Հարցերը դառնում են խրթին, Հանճարը մեռնում է, խեղվում, Մարում է, հանգչում է տեղում:
Լռել են սարերը Լռել են ձորերը, Խունացած օրերը Բռնել են հարթեցման ուղին, Ու միայն գունավոր թելերը, Որ երբեք պարան չեն եղել, Կապել են նվաստիս թևերը՝ Կանաչ են, կարմիր ու դեղին։
Վախերը ամեն օր մի ժամով մեռնում են․․․
Դառն Հանց Լեղի Անտեղի
27.03.2019