Վերադառնալ ընթերցարան

417 · 29.03.2019

Ճանապարհի վերջում

418 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Քո մոլորակը փոքր, իմ մոլորակը մեծ, Քո մոլորակը ջահել, իմ մոլորակը տարեց, Ես մոլորյալ ու մոլոր, քո մոլորակի ծիրում Քո մոլորակն եմ մոլի երկրպագում ու սիրում։

Դու այլմոլորակային՝ իմ մեծ մոլորակում, Քո մոլորակում ես էլ մի այլմոլորակային, Իմ պես քանիսն իմ մեծ մոլորակում կային, Բայց ես քո մոլորակի օտար դուռն եմ թակում։

Յուրի Գագարին Ճանապարհի վերջում

29.03.2019