Վերադառնալ ընթերցարան

418 · 05.04.2019

Ռևոլյուցիայի էվոլյուցիան

419 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Զառնու՛շան։ - Ի՞նչ է, Աղաբեկ։ - Այ, Զառնուշան - Ասա, Աղաբեկ, լսում եմ - Ասում եմ, էսօր Նիկոլը բան չի ասե՞լ - Նիկո՞լը - Հա - Ասել է - Ի՞նչ է ասել - Ի՞նչ պիտի ասեր, Աղաբեկ, Էլի նույնը։ Թե բա՝ այսօ՜ր տոտալ դասադու՜լ, տոտալ գործադու՜լ, շրջափակում ենք բոլոր ճանապարհները, կամուրջները, մետրոն, վարչական շենքերը, արգելափակում եմք օդանավակայանի ճանապարհը։ - Իրո՞ք - Էս է կլինի հիսուն տարվա ամուսիններ ենք, ես քեզ խափած կա՞մ։ - Զարնուշան - Ի՞նչ է - Ասում եմ՝ ոչ երանի էս ազգին - Ինչի՞ որ, Աղաբեկ - Դե, ախր քիչ չի է։ Արդեն հինգ տարի է նույն բանն ենք անում ազգովի։ - Նույնը՝ նույնն են անում, Աղաբեկ, բայց թիրախները փոխվում են չէ՞։ - Այսի՞նքն։ - Դե, հինգ տարի առաջ Սերժի դեմ էին բողոքում, չորս տարի առաջ Ծառուկյանի դեմ, երեք տարի առաջ դաշնակների, հետո Ալեքսանյանի, հիմա էլի Ծառուկյանի։ - Հա, էդ էլ ես ճիշտ ասում։ Թիրախը կարևոր է․․․բա իհարկե․․․Տուր, տուր․․․ Մի, ձեռնափետս տոր, գնամ խաչմերուկս փակեմ, քանի էն Գվիդոնի թոռները երեկվա նման չեն եկել իրենցով արել։

Սպիրիդոն Ռևոլյուցիայի էվոլյուցիան

05.04.2019