- Տղեք, էս կյանքում մի բան ա մնում՝ ուտես-խմես-քեֆ անես, մնացածը լռիվ սութա։ - Հա, բա՞, ընգեր ջան, մարդ մի անգամ ա ծնվում, էդ էլ չանենք՝ ի՞նչ անենք, բռատ։ - Եկեք էս բաժակով էլ խմենք բոլոր ուտող խմող տղերքի կենացը։ - Մեր գլխավորությամբ մեր հայ ազգի ուտող-խմող տղերքի կենացը․․․ - Հա, ախպերս, ոչ մեկս էլ էս կյանքից բան չենք տանելու, ու քանի կանք, քանի ձեռներս երկու կապեկ ա ֆռռում՝ ուտենք-խմենք-քեֆ անենք, ձեր ցավը տանեմ, իմ ուտող-խմող ախպերների ցավը տանեմ։ - Մեր ազգի ցավը տանեմ, մեր ուտող-խմող ազգի ցավը տանեմ, աշխարհում մեր ազգի նմանը չկա։ Գիտե՛ք՝ չորս տարի Գերմանիա խախանդ լռված էի, ապեր էտի ազգ չի։ Ես մեր հայերի ցավը տանեմ՝ աշխարհի որ ծերին էլ ըլնի՝ մեկ ա մենք մեր քեֆ ուրախությունը տեղը-տեղին, ժամը-ժամին պահող ենք։ - Հաստատ, ախպերներ․․․ էն օրը էրեխեն դաս էր անում, ու կարդում ա, ասում հա հին Հոռոմում․․․ - Էտի ուրդե՞ ա - Հոռո՞մը․․․ էրեխեն Գյուգլով նայեց, ասաց Լենինականի գյուղերից ա․․․ ուրեմն, էդ Հոռոմում մեր պապերը կերե-խմե-քեֆ են արե ու, որ ասենք, պլոտնի կշտացել են, գիտե՞ս ինչ են արե․․․ - Չէ, ապեր - Ուրեմն, ախպերներիս ասեմ, սիրամարգի պոչով․․․սիրամարգը գիտե՛ս՝ էն որ պոչ հովհարի նման ա։ - Հովհարն ի՞նչ ա, բռատս - Դե սենց էլի․․․ - Հաաա, բա ո՞նց, գազնոց կա, գիտե՛ս, քյորփա վախտ գազնոցի թաղն եմ մեծացե: - Ուրեմը, ախպերներիս ասեմ, էս մեր ուտող խմող պապերը, որ պլոտնի կշտանում էին, ու էլ, խոսկի, տեղ չկար ուտելու, բայց ասենք, լիքը ուտելու կա, ու լավ ախպերների հետ պտի դալշե նստցվի, վեկալում են սիրամարգի պոչով «մատ» էին տալիս, կերածները հետ էին տալիս, ու էլի, դալշե նստում, ուտում-խմում-քեֆ են անում իրենց լավ ախպերներով։ Ջոգի՞ք․․․ - Նատուռի՞ - Նեղացնում ես, բռատ - Արա, փաստորեն, էս մեր հարևանը, կամ իրա պապերը էդ Հոռոմից են՝ տենց քեֆ ուրախություն չկա, որ էտի խմի ու հետ չտա։ Վեշնի բորշում ա, ընգեր․․․ - Հա, կա տենց բան․․․ - Արա՜, բռատ, ակազիտցա, մարդը ավանդապահ ա, մենք էլ նիզաշտո վրեն կայֆավատ էինք ըլնում․․․ արյաա, աշխարով մեկ խայտառակ էլանք․․․ - Հա, բայց էլի ուշ չի․․․ քելեք գնանք իրենց տուն, համ կուտենք-կխմենք-քեֆ կանենք, համ էլ մարդուն մեր ներողությունը կփոխանցենք․․․ - Արա, դե դու մեր մեջ վեշնի էլ սաբռազիծելնի ես էլե, հորս արև․․․ դե քելեք, էս շիշը պրծցնենք, ուտելիքը ուտենք, վերջացնենք, դեմի այգում պապական ադաթներով «բորշենք» ու գնանք ձեր ավանդապաշտ հարևանի տուն․․․ Ներողությունն էլ հո փողով չի, մարդը կհասկանա, երևի․․․ - Դե, ողջ, խմենք, մեր ուտող խմող ընգերների գլխավորությամբ՝ մեր ուտող-խմող ազգի կենացը․․․ - Ողջ․․․ - Ողջ․․․ - Ողջ․․․ - Իրարից անպակաս․․․ - Ողջ․․․
Ֆրանսուա Ռաբլե Խնջույք Ջոնիկենց նկուղում
06.04.2019