Վերադառնալ ընթերցարան

420 · 11.04.2019

Էլեկտրիկ Գեղամը

421 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Ազգուշ, բարլուս, վաղուց չես երևում, խեր լինի - Է՜, Վարդուշ ջան, տան ամբողջ հոգսը վզիս է, ժամանակ է լինո՞ւմ, որ երևամ․․․ - Ինչի՞, Գեղամիդ ի՞նչ է եղել որ․․․ - Բան չէ, խոպան է գնացել Գեղամս - Վա՜յ, ի՞նչ ես ասում, ախչի՜, տես, որ չեմ իմացել։ - Հա, դե շատ հանկարծակի եղավ, մենք էլ չհասկացանք, թե ոնց գործը գլուխ եկավ։ - Ո՞ւր էլ գնացել է, չլինի՞ էն քամբախ Մոսկվաներում է։ - Չէ ախչի, Անստերդամ է, Հոլանդիա։ - Ազգուշ, բայց ճիշտն ասած էդ Հոլանդիայի մասին լավ բաներ չեմ լսել, գիտե՞ս - Հա, ճիշտ ես ասում, բայց Գեղամս անշառ գործի է, էլեկտրիկ է, ինչ որ Լապտերների փողոցում է աշխատում, ճիշտ է հոսանքից վախ ունի, բայց ասում է անհանգստանալու բան չկա, «ամեն ինչ կանտրոլի տակ ա»։ - Հա, դե լավ ա, լավ ա, Ազգուշ ջան։ Լավ լինի՝ կանչի՝ մենք էլ գնանք։

Ֆրանսուա Շաղկապ Էլեկտրիկ Գեղամը

11.04.2019