- Դու հասարակ մի ժուռնալիստ, Ես մի հարուստ օլիգարխ, Տես, չդատեմ քո վարքը խիստ՝ Ու չմնա սիրտդ կախ։
Ի՞նչ ես եկել ամբիոնը սուրբ Պղծում անտիպ քո ճառով, Զգույշ անցիր՝ աշխարհդ նուրբ Փուլ չգա քո պատճառով։
Թե կանգնեցիր փոցխին մարգի, Դաս կտա քեզ փոցխը մեր, Ես՝ դեպուտատ օլիգարխիկ, Դու՝ շարքային տառակեր։
Ասաց Գագոն, ու թուրը սուր Քաշեց մտավ դաշտը էն, Հանց Կոտայքի խոցված ուրուր Փորձեց գահին իր պաշտպանել։ - Հե՜յ, վախ, - կանչեց Վահագնը էն, - Աշխարհ կանգնիր, իջնող կա, Ո՞նց է հիմա տես էս տղեն, Պատմում ամենն ինչ որ կա։
Ոնց եմ տեսեք լուրի ուժով, Ծնկի բերում հսկային․․․ - Կանգիր, Վահագ, Աստված, Բոժե, Մի բեր վրաս հարկային։
Մի քանդիր իմ տուն ու տեղը, Ծնկի մի բեր ինձ դա խազ, Մի դարձրու ինձ Սերժի տեղը Զուտ քավության մի նոխազ։ - Չէ, պիտ բերեմ, - Վահագն ասաց, - Մարգդ քանդեմ փոցխի հետ, Թե՞ կարծում ես դեռ անսասան Օլիգարխ ես սերժամետ։
Ասաց, քայլեց, լուրն ամբիոնից Պիտի գոռար անվեհեր, Սակայն լսվեց ձայնն ամբոխից. - Վահագ, մի թող մեզ անտեր․․․
Էվրիպիդես Վահագն և Գագիկ Էպիզոդ 2:1
18.04.2019