- Բարև ձեզ, պարոն Քոչարյան, կպատմե՞ք, թե ինչպես դարձաք ՀՀ նախագահ. - Բարև ձեզ, էսօրվա պես հիշում եմ. ես էի, Լևոնն էր, Վազգենն էր, Կարենն էր՝ Դեմիրճյան (գիտեք, համալիրը, որ իր անունով է), Նաիրին էր, Վանոն էր․․․ չէ, Նաիրին հետո եկավ։ Հա․․․ Լևոնը գնաց՝ հետո Նաիրին եկավ։ Նաիրին որ եկավ՝ Վազգեն ու Կարենը գնացին՝ մնացի մենակ ես, ու, տենց, ո՞նց են ասում՝ դարձա նախագա։ - Չար լեզուներն ասում եմ, որ դուք Հայաստան եկել եք մեկ վերնաշապիկով և դարձել եք միլիարդատեր։ Մի փոքր կպատմե՞ք դրա մասին, որտեղի՞ց ձեզ այդ գումարները։ - Վերնաշապիկը, այո, մեկն է եղել։ Ես իրար վրա երկու վերնաշապիկ կյանքիս մեջ հագած չկամ։ Ինչ վերաբերում է գումարներին. անկեղծ ասած, այդ գումարները ես չեմ աշխատել։ Դրանց մի մասը քեռիս է ուղարկել, մի մասն էլ խոպանի ընկերներս՝ Տաշիր Սամոն (լսած կլինեք) ու Վլադիմիր Պուտինը։ Հա․․․ մի քիչ էլ (մի միլիարդի չափ) Գազպրոմի Միլլերը։ Ուզում եմ նշել, որ ես հիմա էլ եմ ընկերների ու ընտանիքի օգնությամբ ապրում. պետք ա ասեմ, որ բանտախցի սնունդը ուտելու բան չի։ - Ձեր համակիրները դաշինք են կազմել, երևի տեղյակ եք, ի՞նչ նպատակ է հետապնդում նրանց այդ քայլը։ - Այո, տեղյակ եմ, ավելին ես ողջունել եմ այդ քայլը։ Տեսե՛ք. բոլոր հայտնի մարդիկ ունեն ֆան կլուբներ։ Ես էլ միշտ երազել եմ ունենալ այդպիսի մի կլուբ։ Դա ես երազել եմ դեռ մանկուց, երբ մեր թաղի կլուբում հնդկական կինոյի հերթ էինք պահում։ Հիմա, ոնց ասած, ես որպես հայ ազգի պանծալի հերոս, որոշել եմ ինքս ինձ մի փոքր պարգևատրում և էդ ֆան կլուբը դրա մի դրսևորումն է։ Չի կարելի՞, որ մի փոքր իմ գովքն անեն․․․ Մեր մեջ ասած, հաջորդ քայլով ես ուզում եմ սրբադասվել․․․ տեսնենք․․․
- Մարտի մեկի գործով ձեզ մեղադրանք է առաջադրվել՝ Սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով։ Ի՞նչ կասեք սրա առնչությամբ։ - Գիտե՞ք, զարմանալի մարդիկ են էս թավշյա հեղափոխականները։ Ո՞նց կարելի է տապալել մի բան, որը գոյություն չունի։ Սահմանադրական կարգի մեր երկրում եղել է միայն թղթի վրա, իսկ թուղթը տապալելը հանցանք չի, հասկանո՞ւմ եք։ Իրականության մեջ, մեր բոլոր ընտրություններն ու հանրաքվեները եղել են ժողովրդավարության իմիտացիա, ու եթե ընտրությունը չի եղել ընտրություն, հանրաքվեն չի եղել հանրաքվե, ապա սահմանադրական կարգի չի եղել, իսկ որ չի եղել, ես ոնց պիտի տապալեի։ - Իսկ 0038 հրամանի մասին ի՞նչ կասեք - Կասեմ, որ դա ընդամենը, գործող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումը արդարացնելու միջոց է, թվերի էժան մանիպուլյացիա։ Տեսե՛ք, եթե այդ հրամանի համարի մեջ մի թիվ այս կողմ կամ այն կողմ լիներ, ասենք՝ 0039, կամ 1038, նրանք դա հաշվի կառմեի՞ն, իհարկե՝ ոչ։ Դա հենց խոսում է նրա մասին, որ իրենք իրական թվերին չեն տիրապետում, և սա զուտ քաղաքական հաշվեհարդար է։ - Ինչպիսի՞ն կուզենայինք տեսնել Հայաստանը քսան տարի հետո։ - Քսան տարի հետո, Հայաստանը կուզենայի տեսնել քսան տարի առաջվանը։ Երբ ամեն ինչ հալած յուղի պես գնում էր առաջ։ Կյանքը անհոգ էր, ապրուստը ձրի։ Լավ Հայաստան էր, ափսոս, որ Սերժիկը լրիվ փչացրեց։ - Ժամանակին դուք շատ մտերիմ էիք Սերժ Սարգսյանի հետ, հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք։ - Ի՞նչ հարաբերությունների մեջ պետք ա լինենք․ քանի ամիս ա նստած եմ մի հատ տուլիկ չի բերել։ Դա ինչի՞ մասին ա խոսում։ Նա պադլեց ա․․․ կներեք՝ սրիկա․․․ Լավ, ես գնամ, կլյուչնիկը եկավ։ Մեկ-մեկ երևա՝ Ագնես ջան։
ՏՎ 5 Էքսկլյուզիվ հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ
13.05.2019