Վերադառնալ ընթերցարան

424 · 17.05.2019

Աննամուսը

425 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Անթիվ

Այսօր էլ հեռու չէ Հեռուն, Ու Մոտը՝ այդքան էլ մոտիկ, Այսօրվա մեր Օրը եռում, Եռում է ու տոտիկ - տոտիկ

Հեռանում՝ միանում Հոսքին, Թվային գետերին վարար, Ուր Թիվը փոխվում է Խոսքի, Իսկ Խոսքը թվերի շարան․

Թվային Սրտեր ու Համբույր, Թվային Ժպիտ ու Թախիծ, Թվային Ծաղիկներ ու Բույր, Սոնետներ Շուբերտից, Բախից,

Թվային Երկիր ու երկինք, Թվային Լուսին ու Արև, Թվային Տռփանք, Սեր ու Կիրք, «Գիշերդ բարի» ու «Բարև»։

Թվային նոր Կյանք է եռում, Ուր Հեռուն մոտիկ է այնքան, Ու Մոտը Անհաս ու հեռու, Ինչպես որ Երկնային Արքան։

Թվային նոր Կյանք է թևում, Ուր Օրը տևում է Վայրկյան, Վայրկյանը Տարի է տևում, Կամ որքան կամենաս՝ այդքան։

Այսօր էլ հեռու չէ Հեռուն, Ու Մոտը՝ մոտիկ չէ բնավ, Այսօրվա մեր Օրը վառում, Անցյալին դարձնում ենք գրավ։

Այսօր մենք քնած, թե արթուն Հյուսում ենք մեր վզին պարան․ Սիրեցեք Մարդու մեջ Մարդուն, Մի փնտրեք Թվերի շարան։

14․02․2014

- Բելլա․․․ - Ասի․․․ - Բելլա, վատ, երազ եմ տեսալ - Հի՞նչ ե՛րազ ես տեսալ, Ռոբերտ Սեդրակիչ ջան - Երազիս, էն, սաֆարիումը խփած առյուծը հետևիցս էր ընկել։ - Առյուծը երազին ուժ ա, քե մատաղ: - է՜․․․ օզում էր, թե ինձ․․․ օզում էր էն բանից անի… - Ո՞ր բանի՜ց, Ռոբերտ Սեդրակիչ։ - Դե, գլոխդ աշխատացրու լի․․․ - Վու՜յ, քոռացա․․․ էն բանի՞ց․․․ - Հա - Արե՞ց․․․ - Չէ․․․ - Բա, հի՞նչ ես գյուդում, թե օզում էր աներ․․․ինքն ասա՞վ․․․ - Չէ, հետը խոսացած չեմ․․․ - Ռոբե՞րտ, մազալու մարդ ես, բա որ խոսացած չես, արել չի․․․ կարողա կյամ էր քեզ «մեռսի» ասի․․․ - Բելլա, ո՞ր մի լավ պենի համար, որ իրան ստակցրա՞լ եմ․․․ ես հետը խոսացած չեմ, համա, ինքը գոռում էր. «Միակ տղամարդու միս եմ ուզում», «Միակ տղամարդու միս եմ ուզում», «Ալբանացու միս եմ ուզում»․․․ - Ի, Ռոբե՞րտ․․․ բա ասեիր, որ շաշ-շաշ խոսացել ես, քեզանից հի՞նչ տղամա՛րդ - Բելլա, գլոխս քիչ տար, մի հատ երազահանումը եշի․․․ - Հիմա, եշիմ․․․ էլ․․․ էլ․․․ էլ.. ի, իհ, կա, էլ․․․ լա, լի, լե․․․ լեվ, լեվ, լեվ․․․ հեսա․․․лев во сне․․․ - Հի՞նչ ասի՞ր - Ասի՝ «լև վա սնե» - Ասիր՝ լև․․․ լև․․․ Բելա՜․․․ Բելա՛․․․ - Հա ջան, հի՞նչ պտահե՞ց - Բելլա, սա լյոխ Լևոնի սարքածն ա։ Գլխի՞ ես․․․ Լևոնը օզում ա, թե ինձ էն բանից անի․․․ Բելա՛․․․ սոննիկը թող, տելեֆոնը սրոչնի բեր մի հատ զանգեմ Պուծինին․․․ - Ռոբիկ․․․ մի հատ առանց պանիկայի․․․ պեն ասա, պեն հասկանամ․․․ հի՞նչ Լևոն․․․ - Վա՜յ, Բելլա՞․․․ Տեր Պետրոսյան․․․ - Հանգիստ, Ռոբիկ, հանգիստ.. Կարող ա մեր Լևոնն ա եղալ․․․ - Բելլա, դուն հինչո՞վ ես մտածո՞ւմ, մեր Լևոնը ինձ էն բանից ինչի պտի անի - Դե, мало ли․․․ասենք, քյորփա վախտ մի պեն սրտովը չի եղալ․․․ - Բելլա, քեզ ասի տելեֆոնը յեր կալ, զանգի Պուտինին․․․Ավելի լավ ա նա անի, քան թե սրանցից լյուբոյը․․․Զանգի տուր ինձ․․․

Շիրվանզադե Աննամուսը

17.05.2019