Վերադառնալ ընթերցարան

426 · 29.05.2019

Սանասարյան Դավիթ

427 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ձենով Հովան գիշերն էրազ տեսավ. Ռսա Մելիքի աստըղ շողի՛ն կը տար, Սանասարյանա աստըղ կը խավարեր։

Հովան քնուց էլավ, ասաց. - Նիկոլ, վե՛ր էլի, վե՛ր, Տեսա՝ Ռսա Մելիքի աստըղ շողի՛ն կըտար, Սանասարյանա աստըղ կը խավարեր - Դավիթ մեր ձեռքեն գնաց։

Նիկոլ ասաց. - Աստված քո տուն ավրի. Դու քուն քեզ հա՛մար կը քնես, Էրազ խալխի՛ն կը տեսնես։

Ձենով Հովան էլի՛ քնավ։ Մեկ է՛լ էրազ տեսավ. ԱԱԾ աստըղ շա՛տ էր պայծառ. Սանասարյանա աստըղ խավարե՛ր էր, հա՛, կը հանգչեր։

Հովան քնից էլավ, ասաց. - Նիկոլ, վե՛ր էլի, վե՛ր։ Ես տեսա՝ ԱԱԾ աստըղ շա՛տ էր պայծառ, Սանասարյանա աստըղ հա՜ կը հանգչեր։

Նիկոլ ասաց. - Քո տո՛ւն ավրի, Դու ինչի՞ չես քնի, ա՛յ մարդ. Չը թողի՛ր, որ էսօր երկիր կառուցիմ։

Ձենով Հովան մե՛կ էլ քնավ։ Քնավ, մեկ է՛լ էրազ տեսավ. Տեսավ՝ Սևերու աստըղ էկավ, Ու Սանասարյանա աստըղ կուլ էտու։

Ասաց. - Նիկոլ, վե՛ր էլի, Դավիթ նստացուցին։ Նիկոլն ասաց. - Ինչի՞ չես քնի դու, ա՛յ մարդ, Ով գիտի՝ ո՞ր կընկա ծոց է պառկե Դավիթ. Ով գիտի ո՞ր տեղ քեֆ կ’անի։ Ով գիտի ի՞նչ կոռուպցիոն սխեմաներու մեջ կա։ Դիվանբաշին կորոշի։

Ձենով Հովան ըռկավ, Քացի մ’ էզար Նիկոլ։ Նիկոլ էլավ ճրագ վառեց։ Տեսավ, որ դատավորներ բոլոր հավաքվեր են ու անարդար խաղեր կուտան։ Էն է, որ Ծուռբերան Կոզբադին ազատ կըֆռֆռար։

Նիկոլ ասաց. - Իմ զրահներ բե՛ր։ Ժողովուրդ հավքեք։ Երելք դիավններւ բռներ գոցեք, թող էդոնց խելքներ գլուները գա։ Ձենով Հովան էլավ, Յոթ գոմշի կաշի փաթեց իրեն վերա, Յոթ գոմշի շղթա փաթեց իրեն վերա. Որ բոռալեն չ պա՛տռվի։

Համա Նիկոլ չթողեց, որ Ջենով Օհան բոռա։ Ասաց Սասունն (ՀՔԾ) էլ առաջվանը չէ։ Հիմի բոռալով գոծըն առաջ չի էրթա։ Ձեռն առավ Այֆոնն ու լայվ էտու․․․

Ասաց. - Էսա դիվան ղալբցեր է, Դատավորներ անարդարացեր են, Էտա դատավորներ վեթինգ պիտի անեմ։

Էստեղ Գագիկ (ԲԴԽ) թագավոր ասաց. - Ես չեմ կռնա դիմանալ էդոր վեթինգին, Ես հրաժարական տի տամ։ Ու Գագիկ չուր լուս հրաժարական էտու։

Համա Ձենով Հովան աչքը Դավթի արդարացման ճամփին էր ու ըդպես էլ կսպասեր ԱԱԾ գործի ավարտին ու աչքը ջուր կտրեց։

Գարեգին Սրվանձտյան Սանասարյան Դավիթ

29.05.2019