Իմացանք ամեն ինչ բոլորի մասին, Բոլորի քայլերը համրեցինք հատ-հատ, Գործը բաժանվեց խմբերի, դասի, Անվանակոչվեց «Կյանքի կոմպրոմատ»։
Քլունգներն առանք ու ընկանք գործի, Խոսեցինք թալանչի գողերի մասին, Թալանից խոսեցինք, ՀՀԿ փորձից, Չախեցինք ՀՀԿ հին վերադասին։
Էնքան խոսեցինք, քննադատեցինք, Մինչև որ եկան մեզ հետ հանդիպման, Ասին. Հերիք է, բավ է, տնեցիք Երես են թեքում, փոխեք էս թեման։
Ես էի, Կարենը, Էդոն ու էլի Մի քանի հոգի, կրթված, խելացի, Ասինք. էնքան ենք քննադատելու, Մարդ չգա ձեր մոտ, մեզանից բացի։
Թե որ ուզում եք, որ մենք էլ շինենք Երկիրն ու մարդկանց, ազգ ու հայրենիք, Թողեք, որ ձեզնից մեկը մենք լինենք՝ Մենք էլ տուն ունեմք՝ երեխա, կնիկ։
Մենք էլ ենք ուզում ընտանիք պահել, Ձերը չէ միայն էս երկրագունդը, Դուք արդեն ծեր եք, մենք առույգ ջահել, Թողեք թող լինենք ձեր նոր սերունդը։
Էստեղ Գալուստը, խոժոռեց դեմքը, (Երևի հիշեց իր ջահել որդուն) Ասաց. Թող լինի Արմենի կամքը, Ես հավատում եմ էս պայծառ մարդուն։
Թող էսօրվանից լինենք մի արյուն, Մի գործի լինենք, ահել ու ջահել, Թող որ ծառայի ձեր գործը բարուն՝ Միասին քանդենք, ի՞նչ է պատահել։
Էսպես է եղել մեր հավաքական Առաջին քայլն այս երկրում անօրեն, Կամ դու ես շինում կամ քաղաքական Ուրիշ խումբ է քեզ շինում մեղմորեն։
Ճիշտ է. հիմա դեռ չի անցնում հինը, Առաջվանը չի, փոխվել է կարգը, Բայց քանի մեր մեջ կա ուրիշինը՝ Ու կոմպրոմատն է քան դեռ հարգի,
Ես չեմ բացառում, նույնիսկ վստահ եմ, Որ հետ է գալու էն մեր լավ օրերը, Ուս ուսի տված, ահել ու ջահել, Մեր հին մեթոդով կշինենք «նորը»։
Արմեն Աշոտյան Քաղաքական վերնախավար
02.06.2019