Նեմեցի պես ծեծել, թակել եմ ուզում, Թոխմախի պես ծնոտ պոկել եմ ուզում, Դայլայլել եմ ուզում, սուլում եմ, սուլում, Ուզում եմ գեղգեղամ՝ Գեղամն եմ զուլում։
Կարկուտի պես ծեծած տեղն եմ միշտ ծեծում, Ավանում, Սևանում, դալանում, Տեցում, Շառաչով, տարափով, քամու պես սուրում, Ուզում եմ գեղգեղամ՝ Գեղամն եմ զուլում։
Գինի լից, ընկեր ջան, գինի լից նորեն, Դրոյի, Նժդեհի, հետնորդն ենք զորեղ, Հայդուկ ենք, ֆիդայի՝ էս խառը փուլում, Ուս ուսի գեղգեղանք՝ Գեղամն ենք զուլում։
Զուլում Գեղամը Ազգային ազատագրական երգ Գուսան Հոտաղ
05.06.2019