Վերադառնալ ընթերցարան

429 · 05.06.2019

Գուրբանգուլի Մյալիկուլի Բերդըմուխամեդով

430 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ամեն թփի կողքից, Ամեն թփի շողքից, Ամեն բսնած ծառից, Ամեն ծառի բարից, Ամեն բարի քաղից, Ամեն հատիկ քարից, Ամեն մի քարափից, Ամնե ավազ ափից, Ամեն անապատից, Անապատատապից, Ամեն լուսաբացին, Ամեն մայրամուտին, Եվ իրիկնահացին, Եվ վաղորդյան մութին, Ամեն շքամուտքից, Ամեն մի դալանից, Ամեն, ամեն գյուղից Ամեն մի քաղաքից, Բոլոր ավաններից, Ու քարանձավներից, Բոլոր կղզիներից, Ու մայրցամաքներից, Բոլոր բևեռներից, Երկրակեղևներից Ամեն խոհանոցից, Ամեն գժանոցից, Ամեն Լոսում, Մոսում, Բոսսում, Բարբադոսում․ Ամբողջ լրահոսում, Յուրաքանչյուրի հետ, Յուրաքանչյուրն իր հետ, Ինչքան պարապ մարդ կա, Ինչքան անկապ մարդ կա, Ով ենք, երբ ենք, ում ենք, Սաղս Ֆեյսբուքում ենք։

Ձոն պարապաց Գուրբանգուլի Մյալիկուլի Բերդըմուխամեդով

05.06.2019