Վերադառնալ ընթերցարան

430 · 27.06.2019

Հելիոցենտրիզմի անհամությունը

431 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Թվում էր՝ այնքան ամեն ինչ լավ է՝ Աստղազարդ երկնքում ծագում է արև, Թվում էր՝ ձեռքդ վերև մեկնեցիր՝ Կփոխես ընթացքը, կտաս ուղեծիր։

Թվում էր՝ գտել ես կյանքի բանաձևը, Գտել ես հնարը, գտել ես ձևը, Գտել ես դուռը, գտել՝ բանալին, Ու շուտով կիմանաս անիմանալին։

Թվում էր, թե ինչ է՝ արևը որ կա, Մի փոքրիկ աստղ՝ անծայրում հսկա, Թվում էր՝ ունդ է, սածիլ է, բար է, Գցեցիր երկինք՝ կդառնա արև։

Թվում էր՝ հաշված է, չափած է, ձևած, Թվում էր՝ կլինի ամեն ինչ ձեռաց․․․ Թվում էր՝ թվում է, բայց պարզվեց փաստ է. Արևը թթվում է, կեղևը հաստ է։

Կոպեռնիկոս Հելիոցենտրիզմի անհամությունը

27.06.2019