Վերադառնալ ընթերցարան

434 · 31.07.2019

(խափանման միջոցս փոխելիս)

435 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Երբ փոխեցին խափանման Միջոցը իմ կալանքի, Ազատ թողին, որ շրջեմ Մի քանի օրն իմ կյանքի,

Ես անպատկառ մի ծերուկ Երկու ձեռքս պարզեցի, Եվ իմ ծուռտիկ բերանով Ազատություն գոչեցի։

«Ազատություն», - գոչեցի, - Ինձ իմ մոլի թշնամիք, Իզուր կոբրա կոչեցին, Հիմա տեսեք աշնանից

Ոնց պիտի ողջն ազգովի Փոխենք «պիցցա» շոուի, Որ երկիրը քայլ առ քայլ Նորից բերեք շոուլի։

Միքայել Նալբանդյան 104 Ազատություն (Ռոբերտ Քոչարյանին) (խափանման միջոցս փոխելիս)

31.07.2019