Վերադառնալ ընթերցարան

435 · 19.08.2019

Չարլզի ստերջը

436 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Լինում է մի սար, Էն սարում մի հանք, Էն հանքում, խոսքի, Մանգան ու ոսկի։ Ոսկու վրա տեր՝ Գնդևազցիներ։ - Վույ, վույ, վույ, վույ մեր ոսկիներ, Երբ պիտի դուք առնեք թվեր, Ցիանիդով ձեզ լվանանք Բորսա հանենք՝ ուրախանանք։

Երգում էին գնդևազցիները. Մին էլ, ըհը՛, Արմենն եկավ. - Էս սարը իմն է Էս բարը իմն է, Սարում ոսկի կա, Ոսկում՝ ցիանիդ, Ո՞վ է տեր դարձել Հանքիս միամիտ։ Ախ դուք գնդևազցի հիմա՛ր կկուներ, Քանի հեկտար ունեք հողեր։ - 125 հեկտար, աղա Աղվես, - 125 հեկտար ցույց կտամ ձեզ․․․ Ու չե՞ք ասել, դուք, անամոթ, Սարն այդ ամուլ ու անարոտ, Ձգեք շուտով, առանց բազար, - Էժան կտանք, մետրը հազար։ - Ես էլ հըրեն կացինս սըրած, Գընամ բերեմ, Ծառերը կըտրեմ․․․

- Առ, հողը քեզ, Աստված սիրես, Մեզ էլ, ահա, Տար քեզ ծառա, Միայն թե էդպես Մի ճնշիր մեզ, Տնով-տեղով Ամբողջ ցողով։

Խնդրեցին գնդևազցիները և գյուղապետը հանրային նշանակության հողերը տվեց Արմենին։ Արմենը՝ հա՛փ, առավ գնաց։ - Վայ-վա՜յ, գողեր, Մեր լավ հողեր Ո՞ր սև սարում, Ո՞ր բորսայում, Ի՞նչ թվի տակ Ակցիա դառաք․․․

Վայ-վա՜յ, հողեր, Մեր խեղճ գողեր․․․ Լաց էին լինում գնդևազցիները, Էս միջոցին - ղա՜, ղա՜, ղա՜, բնապահպանները անց էին կենում էն կողմերով: Լսեցին գնդևազցիների լացի ձայնը: - Էդպես տխուր ու զարհուրիկ Ի՞նչ եք լալիս, ապեր, քուրիկ: - Ինչպես չլանք, ա՛ սանամեր.

Արմենն եկավ էն սըրտամեռ, Գըլուխներիս փորձանք բերավ, Հողերը մեր առավ, կերավ: - Վո՜ւյ մեր աչքին, անխելք եք դուք, Ոնց եք ախր խաբվել իզուր

Սուտ խոսքերից չար Աղվեսի: Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի: Ո՞վ է տըվել էն լըրբին սար. Սարն ամենքիս է հավասար… Ո՞վ կըթողնի վեր կենա նա Ամբողջ սարին գա տիրանա, Անունը տա սըրած կացնի, Սրան-նրան սուտ վախեցնի, Ու մինն էսօր, մյուսը-երեկ, Ոսկին սարի ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին Ո՞վ թույլ կտա, որ հանք բացի, Էլ չենք ասում, բա Ջերմո՞ւկը, Բա, Սևա՞նը ու իր ձուկը, Բա ջրային ավազա՞նը․․․ Թույլ չենք տալու էդ գազանը Ամուլսարում նոր հանք բացի, Էդ սրտամեռ՝ չթաղածին։

Մին էլ որ գա ու սպառնա, Մի՛ վախեցեք, քըշեք գնա: Էսպես ասին բնապահպանները ու թըռան գընացին: Ահա կրկին

Արմենն եկավ: - Էս սարը իմն է, Էս բարը իմն է… Հազիվ էր ասել, մարդիկ բներից գլուխները հանեցին՝ - Սուտ ես ասում, դու նախագահ,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ: Ո՞վ է տվել էստեղ քեզ սար, Սարն ամենքինս է հավասար: Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել, Մենք էլ հիմար՝ ճիշտ ենք կարծել,

Հեկտարները տըվել ենք քեզ… Կորի՛, գընա, դու չար Աղվես, Հերիք ինչքան սուտ ես ասել. Թե հանքը մեզ չի վնասիլ, Հիմի գիտենք, էլ չենք վախում. Արբիտրաժից քո արնախում, Հերիք է մեզ անմեղ խաբեք, Վե՛րջ, փակում ենք սարի ճամփեն։ - Ո՞վ ասաց ձեզ: - Բնապահպաններն ասին: - Բնապահպաննե՞րը, լա՜վ: Ու բնապահպանների վրա բարկացած Արմենը պոչ քաշեց, հեռացավ: Գնաց Բաղրամյան 26-ում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե նախագահն է:

Հեղափոխությունից հետո, երբ Նիկոլը դարձավ վարչապետ, որոշվեց, որ Ամուլսարի շահագործման համար տրված ՇՄԱԳ-ի փորձաքննության հետ կապված Լիդիան Արմենիայի թղթերը նորից ստուգեն։

Բնապահպաններն էլ կարծեցին՝ իրավ սատկել է, նախագահը թռան եկան Բաղրամյան իջան, որ աչքերը հանեն: Արմենը՝ հա՛փ, հանկարծ ցատկեց: - Պահ, պահ, պահ, պահ, Այ, նախագահ…

- Ա՛յ կռավան չարալեզու, Ո՜նց թե Ջերմուկ ասել եք դուք, Թե արբիտրաժ չունեմ սըրած… Որ օֆշորում եմ գրանցված․․․ - Վա՜յ, քեզ մեղա,

Արմեն աղա, Մենք ենք ասել, չենք ուրանամ, Մեզ քըֆըրտի, մեզ կեր հում-հում, Տո՛ւր մեզ պատիժ սիրտըդ կուզի, Բայց մեր վերջին խոսքըս լըսի:

Ամուլ սարում, հենց դեմ ու դեմ, Էնպես մի թանկ պահուստ ունենք, Որ չես գըտնի դու քո օրում Ոչ մի թառում կամ անտառում: Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին: Արի գընանք, հանենք տանք քեզ, Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս… Թե չլինի ու սուտ դուրս գանք, Մենք հո էստեղ միշտ կանք ու կանք…

- Գնա՛նք, ասաց Արմենը: Թե կըլինի, շատ լավ, թե չի լինի, էլի ձեզ կուտեմ: Գնացին: Վերևից կվադրակոպտերով նկարելիս բնապահպանները նկատել էին, որ մի թփում պառկած էր Սահմանադրական դատարանի նախագահը: Արմենին տարան, տարան,

դուրս բերին ուղիղ էդ նախագահի վրա: - Ա՛յ, ասաց. էստեղ է մեր պահուստը: Արմենը ագահ վրա ընկավ պահուստին. Սահմանադրական դատարանի նախագահը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Թե. - Այ, հենց հիմա, աչքս կոխի, Թուղթն էն տվիր, որ Նիկոլին Թե երբվանից, որքան, ինչպես Էլ Անգլիայի հպատակ չես։

Էստեղ նախագահը խեղդվելով սկսավ խռխռալ. - Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս… Զգույշ Աղվես, Փորձանքի մեջ Ընկնեմ էսպե՜ս… Ա՜խ, դուք անբան Բնապահպան…

- Ինչքան էլ որ լինիս զգույշ, Չարի համար թե վաղ, թե ուշ, Էդ է պահված, Արմեն աղա, Կրակի հետ էլ չես խաղա…

Պատասխանեցին բնապահպանները ու թռան ամեն մեկն իր գործերով:

Հովհաննես Թումանյան Չարլզի ստերջը

19.08.2019