Վերադառնալ ընթերցարան

437 · 25.08.2019

Ռոբերտո Ռոդրիգես լա Կալավան

438 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Չի կարող ճանճի դեղը չբուժել, քանի որ անձամբ վարչապետն է ասել, որ դեղերը բուժում են։

*** Ես վստահում եմ իմ վարչապետին, Անվերպահ ու անպայմանորեն, Եվ երբ փռում է ասֆալտին, գետնին, Եվ երբ չի գործում դատարն, օրենք։

Վստահ եմ, նրա ամեն վճիռը, Ամեն արարք ու ամեն որոշում, Պայծառ ճակատին մի նոր կնճիռ է, Ճիշտ ճանապարհի, ճշտի որոնում։

Ես վստահում եմ իմ վարչապետին, Նորից և կրկին, դարձյալ, վերստին, Հանց Դուլսինեան իր Դոն ասպետին Հանց Քարդաշյանը իր Քանյե Վեստին։

Ես վստահում եմ իմ վարչապետին, Ամեն բառի հետ միշտ համաձայն եմ, Կիսում եմ բոլոր մտքերը հետին, Նոթերը անհայտ, ճառերը ձայնեղ։

Ռոբերտո Ռոդրիգես լա Կալավան 25.08.2019