Դրսում ամառ է, ու շատ լուսավոր է, Այսօր ի՞նչ օր է, ասա՛, Բայց դու նկուղում ես ու դա ահավոր է, Այսօր ի՞նչ օր է, ասա՛, Ինչո՞ւ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար, Ուզում եմ երգեմ և դու դուրս գաս լույս աշխարհ:
Գուցե կորչի մի օր մարդկությունը, Մի օրով դուրս գաս, Նոր ծնունդ լինի այդ օրվա անունը, Դուրս գաս ու մնաս, Գալիս եմ ու թակում զնդանիդ դուռը փակ, Գալիս եմ, որ նորից հավատանք, թալանենք ու խնդանք:
(ԿՐԿՆԵՐԳ) Դու, Նոր չարիք, Դու, Նոր չարիք, Մեր, Նոր չարիք, դուրս արի, ամոքիր, Մեր Նոր չարիք, գալդ բարի, Մեզ, մոտ արի, պիցցա մեզ առաքիր: Դու, Նոր չարիք, Դու, Նոր չարիք, Մեր Նոր չարիք, փաղաքուշ քո սիրով, Դու, Նոր չարիք, Դու, Նոր չարիք, Մեր Նոր չարիք, փառասեր, արնամոլ:
Դրսում ամառ է, և շատ լուսավոր է, Այսօր ի՞նչ չոռ է, ասա՛, Սպասում ենք, տե՛ս, անհամբեր բոլորս, Այսօր ի՞նչ չոռ է, ասա՛, Ինչո՞ւ է, որ իմ սրտում հիմա երգ կցնծա, Դուրս արի նկուղից, բաժանիր մեզ պիցցա:
(ԿՐԿՆԵՐԳ) Դու, Նոր չարիք, Դու, Նոր չարիք, Մեր, Նոր չարիք, դուրս արի, ամոքիր, Մեր Նոր չարիք, գալդ բարի, Մեզ, մոտ արի, պիցցա մեզ առաքիր: Դու, Նոր չարիք, Դու, Նոր չարիք, Մեր Նոր չարիք, անսահման փողորով, Դու, Նոր չարիք, Դու, Նոր չարիք, Թե պետք է եկ փոխվենք տեղերով:
Դու, Նոր չարիք, Դու, Նոր չարիք, Մեզ, Նոր չարիք, մարդացու, ու ընկեր բաժակի, Մեր Նոր չարիք, գալդ բարի, Եկ, Նոր չարիք, մեզ պիցցա բաժանիր:
Խոսք և երաժշտություն Արթուր Գրիգորիչի Կատարում է Արթուր Աբրահամը Ծնունդդ շնորհավոր
31.08.2019