Վերադառնալ ընթերցարան

439 · 15.09.2019

Վեստ Սարգսի իղձը

440 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Էպիկ 1

- Նիկոլը․․․, որ հարսանիքին․․․ եկավ․․․ կարծում եմ․․․ հաստատ․․․ հարցնելու է․․․՝ էն չարաբաստիկ․․․ «Վարդանանք»-ի մասին։ Ինձ․․․ թվում է․․․ մինչև․․․ հարսանիքը․․․ պետք է․․․ էդ գիրքը․․․ կարդալ․․․ պարոն․․․ Ծառուկյան։ - Վարդանանքը, թող, համապատասխան, Աշոտյանը կարդա, Նառա, ես, ասենք թե, պարտավոր չեմ, նստեմ կակոյ նիբուծ Աշոտյանի մասին գիրք կարդամ։ - Ամեն դեպքում․․․, Նիկոլը․․․ գրականություն․․․ սիրում է․․․ մենք, որ․․․ երկուսս էլ լրագրող էինք․․․ինքը․․․

- Նառա, կլինի՞, դու, ասենք թե, հազարերորդ անգամ նույն բանը, համապատասխան, չկրկնես․․․

- Կարծում եմ․․․ արժի․․․ կարդալ․․․ «Երկրի․․․ հակառակ կողմը»։ - Նառա, ասենք թե, ով-ով, բայց դու գիտես, որ ես, համապատասխան, ամբողջ աշխարհը ֆռռացել եմ, ու ասենք թե, երկրի չկա, որ եղած չլինեմ, ասենք թե հակառակ կողմում էլ եմ եղել ու համապատասխան, դրա հակառակ կողմում էլ։ Բա, խոսքի օրինակ, դրա վրա արժի՞, ասենք թե, ես ժամանակ ծախսեմ։ - Այո, ծախսերը պետք է կրճատել - Ապրես, Մելքումյան․․․դու Ի՞նչ կասես․․․ - Նառան, իհարկե ճիշտ ա ասում, որ պետք ա զրուցել, բայց, թագավոր ջան, ավելի լավ ա թվերից խոսեք։ Էսօր մեր երկիրը թվերով ա առաջ գնում, ՀՆԱ-ն, ՏԱՑ-ը․․․ - Բա, գի՞րքը։ Գիրքը, ասենք թե կարևոր չի՞ - Դե գրքերի մեջ էլ թվեր կան։ Օրինակ ես, որ դասախոսում էի․․․ - Մելքումյան էս էդ պատմությունները արդեն, համապատասխան, անգիր եմ արել։ Դու, ասենք թե, էն ասա, թե գրքի՞ց խոսամ, թե՞ թվերից։ - Լավ կլինի երկուսն էլ, թագավոր ջան

- Աբովյան, դու, ասենք թե, կարդացած տղա ես։ Խոսքի օրինակ, Նիկոլը ի՞նչ գիրք ա կարդում։ - Ваше величечтво, գիրքը չգիտեմ, բայց գիտեմ, որ պատգամավոր ժամանակ որսորդության մասին Յութուբի հաղորդումներ էր նայում։ Ենթադրում եմ, որ որսորդություն է սիրում։ Ինչպես կասեր դասականը՝ «Он охотник, по натуре»

- Նախ, ասենք թե, «по натуре» չի, այլ «натури», հետո էլ մի մոռացի, որ «вор должен, համապատասխան, сидеть в тюрьме»։ Էդ գողական ժարգոնիդ, ասենք թե, վերջ տուր, քանի Նիկոլը քեզ չի «փակել»․․․ - Առյուծների վանդակու՜մ, առյուծների վանդակու՜մ, Երկու սիրտ էր տրոփու՜մ, առյուծների վանդակու՜մ - Աբովյան, ձենդ․․․ - Как скажете, ваше величество․․․

- Էդո՞ խոսա, - Աբովյանը ճիշտ ա ասում, թագավորն ապրած կենա, պետք ա զենքից խոսալ ու Նիկոլին ասել, որ մենք իրեն թաքլուա հրացանով էլ կպաշտպանենք, եթե պետկա։ - Այ, տղա ես, համապատասխան, գրքի մասին եմ հարցնում - Գրքով էլ կպաշտպանենք, բայց ճիշտը հրացանն ա, թագավոր ջան։ - Առաջնորդ, մեր առաջնորդ․․․ - Ասա Գևոր - Գիրքը գիտելիք ա, մեր կյանքի անբաժանելի մասն ա, մեզ համար գիրքը ազգի համար պահպանման համար մեկ գործիքն ա․․․ - Գևո՞ր - Լավ կլինի, որ էդ գրքի մեջ հայ էլ լինի․․․ - Հետո՞։ Ես հիմա ի՞նչ գիրք, ասենք թե, ասեմ, որ կարդացել եմ, որ համ գիրք լինի, համ, ասենք թե, թիվ լինի, համ․․․ - Մեր առաջնորդ, ձերդ գերազանցություն, ես գիտեմ, ես գիտեմ թե դա որ գիրքն է․․․ - Ո՞րն է․․․ - Դարտանյանը․․․ - Գեորգ, դու ապո՞ւշ ես․․․ բա թվերը ո՞ւր են, պաշտպանությունը ո՞ւր է - «Երեք հրացանակիրները», թագավորն ապրած կենա, հայը կա, հրացանը կա, թիվը կա․․․ - Գևորգ, դու, համապատասխան, պրեմյա ունես, հարսանիքից հետ․․․ - Ծառայում եմ Կոտայքի թագավորությանը

Էպիկ 2 (Փարավոն)

- Ողջույն, ամենայն հայոց վարչապետին, սուպեր վարչապետին, հայոց ժողովուրդների թագավորին, նորագույնին Նիկոլների մեջ և փաշաները մեջ ամենաշռայլին, արդարագույնին բոլոր երկրաբնակներից, մեծագույնին բոլոր մեծամեծներից, օլիգարխների հովանավոր աստծու փոխանորդին երկրի վրա, անվախին բոլոր անվախների մեջ, մեծն իշնափոխականին․․․ ողջույն․․․

- Ողջույն, ողջույն, ողջույն (խումբ)

- Ողջույն հայոց համար մեկ չօլիգարխ Կոտայքի տիրակալին, առաջինին հայոց արքունիքում և առյուծների մեծն սանձահարին, Գագիկ Ամենակարողին

- Ողջույն, ողջույն, ողջույն

Էպիկ 3

- Բարև, պարոն Ծառուկյան - Համապատասխան, բարև, պարոն Փաշինյան - Հուսամ, լավ եք, երեխաները լավ են, ամեն ինչ կարգին է - Համապատասխան, հերթով պսակում եմ, պարոն վարչապետ - Բամբակը, զանգակը, ցեմենտը, կլինկերը լա՞վ են - Լավ, են, լավ են․․․ ասենք թե, էնքան լավ են, որ նույնիսկ, ժամանակ եմ ունենում՝ գիրք եմ կարդում․․․ - Օ՜, ինչպիսի ջանասիրություն, հաստատ Վարդանանք եք կարդում։ - Վարդանանքը թող համապատասխան Աշոտյանը կարդա, պարոն վարչապետ․․․ - Բա, ո՞րն եք կարդում - Երեք հրացանակիրները - Հիացած եմ, պարոն Ծառուկյան, շատ, շատ լավ ընտրություն է․․․ Դարտանյանը իմ սիրված հերոսներից է - Ասենք թե, իմ էլ - Օրինակ ձեզ վերջաբանը դուր եկա՞վ - Դեռ չեմ վերջացրել պարոն վարչապետ, դեռ, համապատասխան, առաջին ու երկրորդ հրացանակիրներին եմ կարդացել, երրորդը նոր պետք ա սկսեմ։ - Պարզ է, պարզ է․․․ շատ հաճելի նորություն էր։ Դե երրորդն էլ վերջացնենք, առաջնեկի կնունքին կզրուցենք։

Ալեքսանդր Դուման Շիկահեր չօլիգարխը

Միտք եմ անում, միտք, խորհում եմ ահա, Փորձում եմ գտնել պատճառն ու կապը, Ոչ էն է՝ խաղն այս մինչև վերջ խաղամ, Ոչ էն է՝ թողնեմ ու կտրի կապը։

Խավարն առհավետ գամվել է պատիս, Վերջին պարտիան է՝ մի ձեռք էլ խաղամ, Արա, Արագած, Աժդահակ, Հատիս Թողնեմ որպես սար, թռչեմ, հեռանամ։

Մի սարը ի՞նչ է էյսքան լեռան մեջ Ամուլ մի սարարը, չբեր, անպիտան, Ոսկու հմայքը, կրակը անշեջ Ինչո՞ւ եք ուզում խամրի ամպի տակ։

Հազար սար մնա՝ էս մեկը քանդեմ, Էս վերջին խաղն էլ թողեք որ խաղամ, Ագահ աշխարհի փողերը անդեմ Երկիրս դարձնեն ապահով, խաղաղ։

Նիկոլ Փաշինյան Վեստ Սարգսի իղձը

15.09.2019