Վերադառնալ ընթերցարան

440 · 16.09.2019

Վանեց- Նովա

441 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Թող ամեն ոք այս աշխարհում, այս կապուտակ երկնքի տակ, Իր ուզածին հասնի թեկուզ ջուր ծեծելով աննպատակ, Ամեն մեկը թող որ հասնի իր փայ բախտին կամաց-կամաց, Պիցցա ուտի, կամ լահմաջո, կամ թե ուտի ժինգյալով հաց։

Ծառայեցի անվերապահ, ֆուտբոլն արի աշխարհով մեկ, Ծաղիկ, բենզին, դիզել ու հանք ամեն մեկը արի երեք, Ում որ տեսա պատիվ տվի, բայց պատիվս գրվեց քարին, Կամ դու, կամ քեզ, կամ երկուսն էլ, Էդպես է կարգն էս աշխարհի։

Վանեց- Նովա

16.09.2019