Մեղա, մեղա, ես մեղա, Ես մի անմեղ աբեղա, Ախ, անմեղ եմ, անմեղ եմ, Ինձ չբռնեք զուր տեղը։
Ո՞վ չի տեսել, ո՞վ լսել՝ Վաստակավոր ես պիսեր, Չկար իմ պես պատվավոր Զորավար ու խաչքավոր։
Ազգը բանակ արեցի, Բանակը շար շարեցի, Հագուստը նոր նորեցի, Խրամատներ փորեցի։
Ի՞նչ եմ արել անօրեն, Որ ազգովի բոլորել, Ուզում եք ինձ փակի տակ Դնեք՝ անեք խայտառակ։
Հետ կտամ ձեր փողերը, Հեկտարներով հողերը, Ինչ տարել եմ՝ կբերեմ, Միայն թե դուք ինձ ներեք։
Հա, ու ի դեպ, «кстати», Տեղս հանգիստ նստած եմ, Ես հո փոքրիկ խոճկո՞ր չեմ, Որ կամ փախչեմ, կամ կորչեմ։
Վիգեն Առաջին Ճիտին պարտքը
27.09.2019