Վերադառնալ ընթերցարան

452 · 14.10.2019

Հառաչանք

453 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մի օր չեղավ, զանգեք, ասեք՝ ո՞նց ես, Ասեք՝ ո՞նց են երեխեքդ, կինդ Մի օր չեղավ, մի օր մեկդ փորձեք, Ու հարցնենք՝ ի՞նչ էր կյանքիս գինը։

Ամեն անգամ դռան շրխկոցից, Վեր եմ թռչում ասես մոլագարը, Ու թվում է կյանքիս էս հնոցում, Ես կվառվեմ՝ չեմ տեսնի ձեր գալը։

Մի կապ տուլիկն ի՞նչ է ձեզ պես մարդու, Ձեզ պես ազատություն վայելողին, Որ չեք առնում ու գաք մոտս բանտում Հաց կիսեք, լքել եք ինչպես գողին։

Մի օր չեղավ մեկդ մի բուռ ցորեն, Մի կապ կանաչ սամիթ բերեք բերթը․․․ Լեն օրերս, Աստված, ո՞ւր են կորել, Դռանս մոտ չէր դադարում հերթը։

Մեկդ գործով, մեկն անձնական հարցով, Ով ինչ դարդ ու ցավ որ ուներ, Շեմի վրա հերթ էր դոշակ-բարձով, Ամբողջ երկրում միայն մի անունն էր։

․․․Ոչինչ, կյանք է, էսպես չի մնալու, Էս աշխարհում հարատև չէ ոչինչ, Մի օր ես էլ բանտից դուրս եմ գալու, Չակնկալեք անգամ կոտրած ոջիլ։

Ռոբերտ Քոչարյան Հառաչանք

14.10.2019