Ժամանակ առ ժամանակ, Երբ որ պետք էր տաքանանք, Իշխանությամբ մենք համակ, Գտնում էինք տաք քամակ:
Բայց այս վերջին շրջանում, Որքան էլ որ մենք ջանում, Խնդիրները լրջանում՝ Հարցեր են առաջանում:
Չինականը շեղանցք է, Օբաման շատ նեղանցք է, Մերկելինը շեղվածք է, Պուտինի մոտ նեղվածք է:
Ու հիմա լալահառաչ, Կանգնել ենք փաստի առաջ, Էլ չեն գալիս ընդառաջ Քամակները մեր ճանաչ:
Ալեքսանդր (Սաշիկ) Բլոտ
19.01.2015